ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորանքը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․ Կանանց միջազգային տոնը ոչ միայն սիրո, քնքշության, մեղմության, այլև ուժի, ամրության, կամքի ու քաջության խորհուրդ ունի: Եվ այս հատկանիշներն ավելի ակնառու են դառնում, երբ խոսքը վերաբերում է զինծառայող կանանց՝ նրանց, ովքեր կրում են զինվորական համազգեստ և ամենայն բարեխղճությամբ, նվիրվածությամբ, պատասխանատվությամբ ու ջանասիրաբար կատարում են պետության սահմանները պաշտպանելու դժվարին, բայց և պատվաբեր ու շնորհակալ առաքելությունը: Այսօր կանայք մեծ դերակատարում ունեն Հայաստանի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Կանանց ներգրավվածությունն ընդլայնելու նախաձեռնությունը հաջողությամբ է իրականանում նաև բանակում: Կանայք համալրում են զինված ուժերի գրեթե բոլոր ծառայությունները. նրանք զինվորական բժիշկներ են, հրետանավորներ, հատուկջոկատայիններ ու մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների զինծառայողներ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում նույնպես հետզհետե մեծանում է աղջիկ կուրսանտների թիվը: Զինվորականների ծառայությունը ֆիզիկապես ու հոգեբանորեն առավել պաշտպանված, գնահատված ու շահավետ դարձնելու համատեքստում կին զինծառայողներն արժանանում են հատուկ ուշադրության, նրանց համար ստեղծվում են ծառայությունը դյուրին, բայց և արդյունավետ դարձնելու բոլոր պայմանները՝ հնարավորություն ստեղծելով, որ նրանք հաջողությամբ կատարեն նաև մոր, կնոջ, զավակի՝ նույնքան կարևոր պարտականությունները, լավագույնս դրսևորեն իրենց ունակություններն ու եռանդը և՛ ծառայության մեջ, և՛ անձնական կյանքում: Շնորհավորում եմ բոլոր կանանց՝ տոնի առթիվ: Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների մայրերին, կանանց ու դուստրերին: Առանձնահատուկ շնորհավորում եմ զինծառայող կանանց: Բոլորին մաղթում եմ ամուր, սիրով լի, բարեկեցիկ, առողջ ու երջանիկ ընտանիք, բեղուն, ձեռքբերումներով լի աշխատանք:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47