Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Այս մասին հայտնում է հյուպատոսության մամուլի ծառայությունը։
«Մարտի 10-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն այցելեցին Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան, նահագապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Աբդ ալ-Մունայիմ Ազադդինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմադ Բադաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյը: Փոխադարձ ճանաչողական զրույցից հետո ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Ավետիսյանն անդրադարձել է հայ-արաբական պատմական կապերին, հայ և սիրիացի ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերություններին, որը ազգամիջյան բարեկամության դասական օրինակ կարող է ծառայել և օգտակար լինել վերականգնելու հանդուրժողականությունը, ծառայելու և փարատելու ազգամիջյան թշնամանքը, աշխարհի բոլոր անկյուններում: Հյուրերն իրենց լիարժեք համաձայնություն են հայտնել այդ կապակցությամբ՝ հավելելով, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք և հարգանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու: ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրել է համագործակցության լայն շրջանակը, բոլոր ասպարեզներում, որ ավանդաբար գոյություն է ունեցել Հայաստանի և Սիրիայի միջև, հավելելով, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է աջակցելու և համագործակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ: Գլխավոր հյուպատոսը հյուրերին է ներկայացրել վերջերս կայացած ՀՀ ԱԳ փոխնախարար Վ. Կոստանյանի այցը Դամասկոս և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նա համագործակցության իր տեսլականն է ներկայացրել հյուրերին՝ ակնկալելով նաև նրանց ցանկությունները և դիտարկումներն այդ ուղղությամբ: Նահանգապետի տեղակալը իրենց պատրաստակամությունն է հայտնել ամենայն աջակություն ցուցաբերելու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքներին: Կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար մշտական կապի մեջ լինել: Ա. Ավետիսյանը իր ջերմ ողջույններն է փոխանցել նահանգապետին և խոստացել մոտ ժամանակներս այցելել նահանգապետին»,-ասված է հայտարարության մեջ:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44