Մարտի 13-14-ի գիշերը Երկրի բնակիչները ականտես կլինեն Լուսնի լրիվ խավարման. հայտնում են Բայուրականի աստղադիտարանից։ Սա կլինի Լուսնի առաջին լրիվ խավարումը 2022թ․ նոյեմբերից հետո և առաջինը՝ մոտակա երեք խավարումներից, որոնք տեղի կունենան 2025-2026 թվականների ընթացքում։ Մյուս խավարումները կլինեն՝ .2025թ․ սեպտեմբերի 8-ին (լրիվ), .2026թ․ մարտի 3-ին (լրիվ), .ինչպես նաև 2026թ․ օգոստոսի 28-ին (մասնակի)։ Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ Հայաստանից հնարավոր չէ դիտել առաջիկա խավարումը, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է։ «Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը դասավորվում են այնպես, որ Լուսինն ամբողջությամբ հայտնվում է Երկրի ամենամութ ստվերում, որը կոչվում է ամբրա։ Երբ Լուսինը գտնվում է ամբրայի մեջ, այն ստանում է կարմրա-նարնջագույն երանգ։ Ինչու՞ է Լուսնի խավարման ժամանակ Լուսինը կարմրում։ Նույն երևույթը, որը երկինքը դարձնում է կապույտ, իսկ մայրամուտները՝ կարմիր, Լուսնի խավարման ժամանակ Լուսնին տալիս է կարմրա-նարնջագույն գույն։ Արեգակի լույսը սպիտակ է, սակայն այն բաղկացած է գունային սպեկտրի տարբեր բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրը բեկման տարբեր հատկություն ունի։ Կապույտ լույսը հեշտությամբ ցրվում է Երկրի մթնոլորտով անցնելիս, մինչդեռ կարմիր լույսը ավելի քիչ է ցրվում և ուղիղ տարածվում է։ Երբ Արեգակը բարձր է երկնքում, մենք տեսնում ենք կապույտ լույսի ցրվածությունը։ Սակայն արևածագի և մայրամուտի ժամանակ, երբ Արեգակը մոտ է հորիզոնին, լույսը պետք է անցնի Երկրի մթնոլորտի ավելի հաստ շերտով, այսինքն ավելի երկար ճանապարհով։ Կապույտ լույսը ցրվում է, իսկ դեղինից մինչև կարմիր լույսի ալիքները հասնում են դիտողին»։
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44