Բաքվի դատարանում, որտեղ երեկ շարունակվում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, Վարդանյանի դեմ ցուցմունքներ են տվել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ցուցմունք տված անձինք պատմել են, թե, իբր, Ռուբեն Վարդանյանը «ֆինանսավորել է ջոկատների ստեղծումը և տարածքների ականապատումը, երեք ռազմական պահեստների կառուցումը, իբր, Վարդանյանը կարողացել է այդ պահեստներում բերել և հավաքել զգալի քանակությամբ զենք-զինամթերք, դրոններ և այլ ԱԹՍ–ներ, և քարոզել է զինվել և կռվել ադրբեջանցիների դեմ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տվողները Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանն են եղել։ Կամո Հայրապետյանի մասին արցախցիներից մեկը մանրամասներ է պատմել։ «Ի դեպ, թուրքի դատարանում ցուցմունք տվող Կամոյի հորը ադրբեջանցիները սպանել են Բաքվում՝ մետրոյի «Գյանջլիկ» կայարանի դիմաց՝ հակամարտության սկզբում։ Կամոն նրան գտել է շտապօգնության հիվանդանոցի դիահերձարանում, նրան ստիպել են` «բացատրագիր» գրել, թե հայրը մահացել է սրտի կաթվածից, երբ նրա մարմնին դանակի 17 հարված է եղել։ Կամոն հորը թաղել է հայրենի գյուղում՝ Մարաղայում։ Հետագայում գյուղը գրավվեց ադրբեջանցիների կողմից և մինչև վերջ մնաց նրանց վերահսկողության տակ»,- գրել է արցախցի Արմինե Մարտիրոսյանը։ Նշվում է, որ թե Կամո Հայրապետյանը, թե Մուշեղ Գրիգորյանը բռնի տեղահանումից հետո մնացել էին Արցախում, ստացել են Ադրբեջանի քաղաքացիություն։ Վարդանյանի գործով շինծու դատավարությունը կշարունակվի մարտի 18-ին։
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44