Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքը և բավարար պայմաններ՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների:
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը։
Նա ընդգծել է՝ շատ կարևոր է, որպեսզի ենթադրյալ ռազմական հանցագործությունները և այլ իրավախախտումները հետաքննվեն թափանցիկ կերպով։
«Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի կառավարությունն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություններ են հայտնել մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Մենք այս մտահոգությունները շատ լուրջ ենք ընդունում և ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անաչառ կերպով հետաքննեն բոլոր մեղադրանքները վատ վերաբերմունքի վերաբերյալ և, եթե դրանք հաստատվեն, ապա պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։
Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարություններն առնչվում են շատ ավելի լայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման հարցին։ Ուստի, մենք շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին հենվել արդեն իսկ ձեռք բերած հաջողությունների վրա և շարունակել առաջընթացը հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերն ու հավելել, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել այս գործընթացին իր ողջ գործիքակազմով։
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44