Ռուս պաշտոնյաների հետ հրադադարի շուրջ բանակցությունները կշարունակվեն կիրակի՝ մարտի 23-ին, Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ամերիկյան կողմից կմեկնեն Ջիդդա, սակայն չի հստակեցրել, թե ով է մասնակցելու խորհրդակցություններին ռուսական կողմից։
Պատասխանելով Սև ծովում էներգետիկ ենթակառուցվածքների և թիրախների վրա հարձակումները դադարեցնելու մասին հարցին՝ Ուիթկոֆն ասել է. «Կարծում եմ, որ այդ երկու հարցերն արդեն համաձայնեցված են ռուսների հետ: Ես, իհարկե, հույս ունեմ, որ ուկրաինացիները կհամաձայնեն դրան»:
Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է զինվորականներին 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։
Միևնույն ժամանակ, ուկրաինական կողմը երկու առաջնորդների զրույցից մի քանի ժամ անց հաղորդել է քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին:
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47