ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատանքը՝ համայնքներում ապահովելով հանրային ծառայությունների առավելագույն հասանելիություն։ Մարտի 20-21-ը շրջիկ սպասարկման մեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում էին` Վարդենիս, Ճամբարակ, Թումանյան և Ախթալա համայնքներում: Նախապես տեղեկացված բնակիչներն անհրաժեշտ փաստաթղթերով սպասում էին իրենց հերթին, իսկ անցորդները, տեսնելով շրջիկ սպասարկման մեքենան, հետաքրքրված մոտենում էին ու ծանոթանում տեղում մատուցվող ծառայություններին։ ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 96-ամյա վարդենիսցի տղամարդուն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցը մոտեցավ անձամբ և կատարեց անձագրի փոխանակում։ Նույն կերպ սպասարկվեց նաև տարեց մի կին։ «Մի քանի ժամվա ընթացքում սպասարկել ենք հարյուրից ավելի քաղաքացիների։ Շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը բավական բարձր է գնահատվում քաղաքացիների կողմից, քանի որ այն խնայում է նրանց և՛ ժամանակը, և՛ ֆինանսական միջոցները։ Ամենապահանջվածը եղել է անձնագրավորման գործողությունը. մատուցել ենք անձնագրերի փոխանակման, առաջին անգամ անձնագրավորման, ինչպես նաև այլ ծառայություններ»,-նշեց ՄՔԾ աշխատակից Քրիստինե Պողոսյանը: Հաշվառման- քննական բաժինների տիրույթում մատուցվող ծառայություններից հիմնականում դիմում են վարորդական իրավունքի վկայականի փոխանակման և մեքենայի սեփականության վկայական ստանալու համար։ Հաշվառման- քննական բաժնի աշխատակից Նաիրա Պողոսյանի խոսքով՝ «Մատուցվող ծառայությունների տևողությունը տարբեր է։ Օրինակ՝ խոտանման տեղեկանքի կամ սեփականության վկայականի տրամադրումը տևում է 3-ից 5 րոպե, իսկ, օրինակ, վարորդական վկայականների փոխանակման դեպքում՝ մինչև 10 րոպե»։ Շրջիկ սպասարկման գրասենյակի մասնագետները նախանշված վայրերում ծառայություններ մատուցելուց բացի իրականացրին նաև տնայցեր՝ սպասարկելու տարածքային բաժիններ այցելել չկարողացող անձանց։ Անձնագրավորվեց Նորակերտ գյուղի 94-ամյա բնակչուհին, որի համար բաժին այցելելը դժվար խնդիր էր։ «Երեք ամիս է՝ անձնագրի ժամկետը լրացել էր, հնարավոր չէր թոշակ ստանալ։ Միանշանակ գոհ եմ, բարձր սպասարկում է, աշխատակիցը շատ բարեհամբույր է»,- մեզ հետ զրույցում նշեց մի քաղաքացի: Տնայցի շրջանակում սպասարկվեց նաև Նորակերտ գյուղի մեկ այլ բնակչուհի. նրա անձնագրի ժամկետը նույնպես լրացել էր: Ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը կտրամադրվեն մարտի 28-ին՝ նույն վայրերում։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47