Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մի շարք անդամ երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա՝ կոչ անելով հեռանալ այդ երկրի տարածքներից։ Այս մասին հայտնել է Syria TV-ն։ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը կոչ է արել Սիրիայի իշխանություններին առաջ մղել անցումային գործընթացն ու վճռական միջոցներ ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում: Նա դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա՝ ընդգծելով, որ Թել Ավիվը պետք է անհապաղ հեռանա Սիրիայի տարածքից։ Չինաստանի ներկայացուցիչն ընդգծել է Սիրիայի տնտեսության և կենսամիջոցների բարելավման կարևորությունը՝ կոչ անելով դոնոր երկրներին մեծացնել մարդասիրական օգնությունը և քայլեր ձեռնարկել միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցությունը վերացնելու համար, որոնք սրել են երկրի տնտեսական խնդիրները: Իր հերթին, Ֆրանսիայի ներկայացուցիչն Իսրայելին կոչ է արել դուրս գալ բուֆերային գոտուց՝ ընդգծելով Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը դատապարտել է Իսրայելի պաշտպանության բանակի հարվածները Սիրիայի ուղղությամբ, նաև կոչ է արել Իսրայելին դուրս գալ բուֆերային գոտուց և Սիրիայում վերահսկողության տակ վերցրած տարածքներից։ Մյուս կողմից Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը խիստ մտահգություն է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարության վերաբերյալ, համաձայն որի՝ «Իսրայելի ներկայությունը բուֆերաին գոտում և Գոլանի բարձունքներում դեռ երկար կշարունակվի»։ Նա Իսրայելին կոչ է արել հստակ ժամանակացույց տրամադրել ուժերի դուրսբերման համար՝ միջազգային իրավունքին համապատասխան։ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը շեշտել է «Սիրիայի և Լիբանանի համագործակցության անհրաժեշտությունը՝ կանխելու Իրանի կողմից աջակցվող զինյալների վերադարձը սիրիական տարածք»։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը խորը մտահոգություն է հայտնել փետրվար և մարտ ամիսներին Սիրիայի հարավ-արևմտյան, այդ թվում՝ Դամասկոսի, Հոմսի և ափամերձ շրջանների ուղղությամբ իսրայելական ավիահարվածների մասին: Նա նաև մտահոգություն է հայտնել Իսրայելի հայտարարությունների առնչությամբ՝ կապված Սիրիայում անորոշ ժամանակով մնալու և երկրի հարավն «ամբողջովին ապառազմականացված գոտի» դարձնելու պահանջների առնչությամբ։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47