Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և նրա հետ կապված կուսակցությունները հակասահմանադրական կճանաչվեն և այլևս չեն կարողանա մասնակցել ընտրություններին, այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Արդեն այս փուլում հստակ երևում է, որ քննչական հանձնաժողովի (խորհրդարանական) եզրակացությունն ամուր իրավական հիմք կհանդիսանա այս կուսակցությունները (ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունները-Խմբ.) հակասահմանադրական ճանաչելու համար, և, վստահ եմ, ՍԴ-ն օբյեկտիվ որոշում կկայացնի։ Հավաքական Ազգային շարժումը (ընդդիմության ընդհանրացում -Խմբ.) չի կարողանա մասնակցել ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այլև այս երկրի որևէ այլ ընտրության»,- ասել է նա ճեպազրույցում։ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները «հակասահմանադրական կճանաչվեն որպես հակավրացական, հակապետական, ապազգային և հանցավոր, և դրանց գործունեությունը կարգելվի»։ Նա նշել է, որ Սաակաշվիլիի օրոք (2003-2012 թթ.) կատարված հանցագործությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի մի քանի նիստեր արդեն ցույց են տվել, թե ինչ վտանգի առաջ կարող է կանգնել երկիրը, եթե «Միացյալ ազգային շարժումը» վերադառնա իշխանության։
10:18
09:36
09:12
10:34
10:02
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55