Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական եւ միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին տեղեկացրել է Ժնեւում Իրանի եւ եվրոպական երեք երկրների միջեւ փորձագիտական մակարդակով միջուկային քննարկումներ անցկացնելու մասին, գրել է Mehr-ը։ «Իրանի եւ երեք եվրոպական երկրների միջեւ դիվանագիտական բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հինգշաբթի Ժնեւում փորձագիտական մակարդակով անցկացվեցին միջուկային խնդրի եւ պատժամիջոցների վերացման վերաբերյալ մասնագիտացված եւ տեխնիկական քննարկումներ»,- գրել է Ղարիբաբադին X սոցիալական ցանցում։ Հինգշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Լեմիի հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հաստատել է Իրանի պատրաստակամությունը դիվանագիտական փոխգործակցությանը իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ, սակայն ընդգծել է, որ «առավելագույն ճնշման» եւ ռազմական սպառնալիքների ներքո ուղիղ բանակցություններն անիմաստ են: Հիասթափություն հայտնելով Եվրոպայի ոչ կառուցողական գործողություններից՝ Արաղչին քննադատել է անհիմն պատրվակներով Իրանի դեմ պատժամիջոցների շարունակումը։ Նա կոչ է արել երեք եվրոպական երկրներին վերանայել իրենց մոտեցումը Իրանի եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանային խնդիրների նկատմամբ։
22:15
20:35
19:55
19:38
17:27
17:16
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56