«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԱԺ քպական պատգամավոր Վիլեն Գաբրիել յանն, ինչպես հայտնի է, ստիպված եղավ հայտարարել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նման հայտարարություն նա արեց այն բանից հետո, երբ անսթափ վիճակում Գյումրիում մարտի 30-ին դրսևորել էր պատգամավորի կարգավիճակին անհարիր ու, առհասարակ, անընդունելի պահվածք, այդ թվում՝ հայհոյական արտահայտություններ էր արել այդ պահին իր մասնագիտական պարտականությունները կատարող «Եվրոմեդիա 24» միջազգային հեռուստաընկերության լրագրողի հասցեին: Բացի այդ, դրանից հետո էլ նա անընդունելի (մեղմ ասած) պահվածք էր դրսևորել նաև այլ լրագրողների նկատմամբ: Ի վերջո, նախօրեին Վիլեն Գաբրիել յանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ ընդունելով, որ պատգամավորին անվայել պահվածք է դրսևորել: Իրականում ՔՊ-ի ու հատկապես այդ կուսակցության պատգամավորների շարքերում Վիլեն Գաբրիել յանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որ «աչքի է ընկել» անհարիր ու անհարգալից պահվածքով, հասարակության հանդեպ ընդհանրապես, լրագրողների հանդեպ՝ մասնավորապես: Ամենաթարմ օրինակը քպական Անդրանիկ Քոչարյանի պահվածքն է, որի համար ո՛չ ինքը, ո՛չ իր խմբակցությունը անգամ ներողություն չխնդրեցին: Բայց սա էլ առաջինը չէ: Երևի թե վերջինն էլ չի լինի՝ հաշվի առնելով այս կուսակցության ու նրա պատգամավորների մեծ մասի էությունը: Մյուս կողմից՝ թեպետ մեր երկրում շատ բան է գլխիվայր շրջվել, մանավանդ՝ վերջին տարիներին, բայց լրագրողների մասնագիտական համերաշխությունը, այնուամենայնիվ, գործեց Գյումրու միջադեպի պարագայում: Նախ՝ լրագրողները թե՛ տեղում իրենց շատ լավ ու համերաշխ դրսևորեցին, թե՛ հետագայում, երբ ստորագրահավաք եղավ՝ անընդունելի միջադեպը դատապարտելու հետ կապված: Այսինքն, կատարվածը հասարակական մեծ հնչեղություն ստացավ, լրագրողները համախմբվեցին ու համերաշխություն դրսևորեցին իրենց գործընկերոջ (գործընկերների) ու, ընդհանրապես, իրենց մասնագիտական իրավունքները պաշտպանելու առումով և հանրագումարում կարողացան որոշակի «դաս տալ» բոլոր նրանց, ովքեր չափները կորցրել են, նաև «դեղին քարտ» ցույց տալ բոլոր նրանց, ովքեր մտքներովը կանցկացնեն չափները կորցնել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
13:32 17.10.25
13:48 17.10.25
15:58 17.10.25
19:01 16.10.25
13:03 17.10.25
18:41 16.10.25
13:58 17.10.25
18:46 16.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35