Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Հայաստանը Թրամփի առևտրային պատերազմից անմասն չմնաց. գրեթե բոլոր պետություններն ընդգրկվել են նոր մաքսատուրքերի ցուցակում։ Այնուամենայնիվ, որոշ բացառություններ կան, օրինակ՝ Ռուսաստանը։ Թրամփը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։ Թրամփը սահմանել է փոխադարձ մաքսատուրքեր (Reciprocal Tariffs), այսինքն մեխանիզմ, որի միջոցով ԱՄՆ-ն մոտավորապես նույն մակարդակի մաքսատուրքեր է սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են իրենց շուկան ամերիկյան ապրանքների համար։ Սա, իհարկե, նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես՝ ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի արտահանումը։ Հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը 2024 թվականին 2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ընդհանուր ապրանքային առևտրի ծավալը գնահատվել է 282.4 միլիոն դոլար։ ԱՄՆ-ի ապրանքային արտահանումը Հայաստան – 160.8 միլիոն դոլար, ինչը 14.8%-ով (27.9 միլիոն դոլարով) պակաս է 2023-ի ցուցանիշից։ ԱՄՆ-ի ապրանքային ներմուծումը Հայաստանից – 121.6 միլիոն դոլար, որը 8.4%-ով (11.1 միլիոն դոլարով) նվազել է 2023-ի համեմատ։ ԱՄՆ-ի ապրանքային առևտրային ավելցուկը Հայաստանի հետ – 39.2 միլիոն դոլար, ինչը 2023-ի համեմատ 29.9%-ով (16.7 միլիոն դոլարով) կրճատվել է»։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01