ARM | RUS |

«Ժողովուրդ». ԱԳՆ կին դիվանագետի հորը, սպանություն պատվիրելու համար, կալանավորել են. դիվանագետին սպառնում են

04.04.25 | 09:32

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մարտի 25-ին iravaban.net-ը նյութ էր հրապարակել, որ ավելի քան 8 ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը կալանավորված է եւ պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրան մեղադրում են իր դուստր Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի եւ նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու մեջ: 2024 թվականի հուլիսի 3-ին Խաչատրյանը միայնակ ժամանել է Մոսկվա եւ հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Օրեր անց՝ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Տվերսկայա փողոցի 28 տան մոտից բերման են ենթարկել նրան։ Նույն օրը նա ձերբակալվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեում գործը քննող քննիչի կողմից։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մարինա Խաչատրյանը ներկայումս աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագետ: Վերջինս դիվանագիտական աշխատանք է իրականացրել Լեհաստանում եւ Վրաստանում՝ կատարելով հյուպատոսի պարտականությունները, եւ տեւական ժամանակ է ահազանգում է իր ընտանիքի շուրջ կատարվող դեպքերի մասին, սակայն իրավապահ համակարգում քար լռություն է: Եվ ահա, ԱԳՆ դիվանագետ Մարինա Խաչատրյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է. «Հորս մեղադրում են իմ նախկին ամուսնու ու նրա հոր սպանության նախապատրաստման համար։ Մենք ամուսնացած ենք եղել 10 տարի առաջ, ամուսնալուծությունից հետո ընդհանրապես չենք հանդիպել, չենք շփվել, ոչ մի ընդհանուր բան չունենք»։ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ նախկին ամուսնուց բաժանվել է 10 տարի առաջ՝ առանց թշնամության ու կոնֆլիկտների։ Մարինան փորձել է կապվել նախկին ամուսնու հետ, հասկանալու՝ ինչ է կատարվել, եւ արդյոք նա հավատացել է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին. «Ես ուզում էի լսել նրան, բայց ինքը չցանկացավ ինձ հետ խոսել»։ Տիգրան Խաչատրյանի ընտանիքը հետագայում է հասկացել, թե ինչու են այս իրադարձությունները տեղի ունենում իրենց հետ։ Նրանցից փորձել են գումար շորթել, իսկ գործարարի ձերբակալությունը կազմակերպել են՝ իրենց հանցավոր մտադրությունը իրագործելու համար։ ՌԴ-ում քննվող գործը հիմնված է երկու գաղտնի վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը հայտնի է Խաչատրյաններին։ «Որեւէ փաստական տվյալ գործում չկա, չկա ապացույց, որ Տիգրան Խաչատրյանը հանցանք է կատարել։ Կան ընդամենը անանուն անձանց կողմից հայտնած տեղեկություններ, ինչպես նաեւ մեր ողջամիտ կասկածը, որ այդ անանուն վկաները այստեղից են գործուղվել եւ ցուցմունք տվել Խաչատրյանի դեմ», – նշում է Խաչատրյանների ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սիմոնյանը։ Գաղտնի վկաներից մեկը, ըստ Մարինա Խաչատրյանի, իր մոր մանկության ընկերուհին է, ով որոշ ժամանակ անգամ իրենց տանն է բնակվել։ Երկրորդ գաղտնի վկան նույնպես ընտանիքին մոտ մարդ է եղել։ Նրա հետ կապված, մինչեւ ձերբակալությունը, առեղծվածային միջադեպ է տեղի ունեցել։ Մի օր նա Տիգրան Խաչատրյանին հրավիրել է սրճարան՝ սուրճ խմելու։ Տուն վերադառնալուց հետո սրճարանի աշխատակիցները կապվել են Խաչատրյանի հետ եւ հայտնել, որ նրան գաղտնի տեսաձայնագրել են։ Ըստ քրեական գործի՝ քննությամբ չպարզված ժամանակահատվածում, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, Երեւանում Տիգրան Խաչատրյանն իբր հանցավոր դիտավորության իրականացման մեջ ներգրավել է մեկ այլ անձի, որը հետագայում ստացել է վկայի կարգավիճակ՝ «Ավետիսյան Ա.Ա.» կեղծանունով։ Վերջինս համաձայնել է մասնակցել սպանությանը 20.000 ԱՄՆ դոլար պարգեւատրման դիմաց՝ պարտավորվելով 80.000 ԱՄՆ դոլարի դիմաց գտնել մեկին, ով անմիջականորեն կիրականացնի սպանությունը։ Գաղտնի վկան, համաձայնելով մասնակցել սպանությանը, փաստացի տեղեկացրել է իրավապահ մարմիններին Տիգրան Խաչատրյանի առաջարկի մասին։ Այսինքն, Երեւանում սպանության պատվեր ստանալուց հետո նա ոչ թե դիմել է տեղի ոստիկանությանը, այլ մեկնել է ՌԴ ու այնտեղ, կոնկրետ ոստիկանական բաժնում, հաղորդում տվել հանցագործության մասին։ ՀՀ ԱԳՆ դիվանագետը պնդում է, որ հանցավոր խումբը, որը ցանկանում է իրենց ընտանիքից գումար շորթել, շարունակում է գործել, իսկ խմբի անդամներից մեկը ներկայումս գտնվում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Այս ամենի մասին Խաչատրյանների ընտանիքը հայտնել է Հայաստանի իրավապահ մարմիններին, օգնություն խնդրել, սակայն պատշաճ արձագանք չի ստացել։ «Հայրս երբեք հանցավոր անցյալ չի ունեցել, հանցավոր պատմությունների մեջ ներգրավված չի եղել։ Միայն մեկ քրեական գործով է անցել որպես վկա, դա շատ հայտնի քրեական գործ է եղել։ Այս անդրազգային հանցավոր խումբը կապ ունի այդ գործի մեղավորներից մեկի հետ, ում վերաբերյալ հայրս վկայություն է տվել։ Մեզ նույնիսկ հայտնի է այն անձը, ով հորս դեմ այդ պատվերն իջեցրել է ՌԴ իրավապահ մարմիններին։ Այս տեղեկությունները մենք փոխանցել ենք ՀՀ իրավապահ մարմիններին։ Օգոստոս ամսից մինչ օրս հայտնվել ենք շատ դժվար իրավիճակում, քանի որ պատշաճ քայլեր ու պատասխան չենք ստացել մեր իրավապահ մարմիններից»,- նշել է նա։ Փաստաբան Աշոտ Սիմոնյանը պնդում է, որ քրեական գործում ապացույցները բացակայում են, եւ եթե դրանք լինեին, ապա զննության կամ գոնե փորձաքննության կենթարկվեին։ Ըստ ՌԴ նախաքննական մարմնի՝ 2024 թվականի հուլիսի 16-ին Գարեգին եւ Արամ Մուրադյանները կամավոր համագործակցությամբ ներգրավվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների մեջ, որոնց շրջանակում իրականացվել է նրանց սպանության իմիտացիա։ Այնուհետեւ, ըստ գործի նյութերի, գաղտնի վկան հայտնել է, թե Տիգրան Խաչատրյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն վերջինիս տեղեկացրել է, որ պատվերն իրականացված է, եւ համացանցի միջոցով ուղարկել է սպանության լուսանկարները։ Տիգրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը։ Նրա ընտանիքն ու փաստաբանները խորապես համոզված են, որ նրա դեմ Հայաստանում «պատվեր» է իրականացվում՝ Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ կապ ունեցող անձանց կողմից։ Խաչատրյանների ընտանիքը դիմել է ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Քննչական կոմիտեին։ Չնայած ՔԿ-ում շորթման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել՝ քննությունն ամիսներ շարունակ տեղից չի շարժվում։ Սա դեռ վերջը չէ: Ըստ ԱԳՆ դիվանագետի հայտարարությունների՝ իր ընտանիքին սպառնում են՝ նշելով. «Փողը տվեք, հորդ հարցը կլուծվի։ Եթե չտաք, հայրդ կմնա այնտեղ, կնստի 15-20 տարի, կուղարկեն Սիբիր»։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Մարինե Խաչատրյանի հետ, սակայն մեր փորձերը անցան ապարդյուն: Հետաքննությունը շարունակվում է»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային...

18:33

Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումը

Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա...

18:12

AntiFake.am-ի հայտարարությունը ԶԼՄ-ից առգրավված տեխնիկայի մասին

AntiFake.am-ի հայտարարությունը ԶԼՄ-ից առգրավված տեխնիկայի...

17:52

ՄՍՇՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ․ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՄՍՇՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ․ստորագրվել է փոխըմբռնման...

17:44

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների...

17:01

ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ամփոփիչ պետական ատեստավորումը

ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ամփոփիչ պետական...

16:45

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

16:21

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների...

16:02

Էդգար Շաթիրյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ

Էդգար Շաթիրյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ

13:55

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել....

13:22

Հայաստանում ողնաշար ունեցող իրավապահներ, գրեթե, չկան. Մանուկյան (Տեսանյութ)

Հայաստանում ողնաշար ունեցող իրավապահներ, գրեթե, չկան. Մանուկյան...

13:05

Սուրբ Հակոբ եկեղեցու քահանաներին չստացվեց ճնշել, որ զեղչեն Վեհափառի անունը. Փաշինյանը փոխել է եկեղեցին՝ Յոթ Վերք եկեղեցում կմասնակցի պատարագի

Սուրբ Հակոբ եկեղեցու քահանաներին չստացվեց ճնշել, որ զեղչեն Վեհափառի անունը. Փաշինյանը փոխել է...

11:21

Մասիս Մելքոնյանը չի զարմացնի ո՛չ մեզ, ո՛չ էլ իշխանություններին և կկալանավորի Արշակ Սրբազանին. Մամիջանյան (Տեսանյութ)

Մասիս Մելքոնյանը չի զարմացնի ո՛չ մեզ, ո՛չ էլ իշխանություններին և կկալանավորի Արշակ Սրբազանին....

11:12

Հայաստանը մտել է խորը ամենաթողության և բանականության կորստի փուլ. Հովհաննիսյան

Հայաստանը մտել է խորը ամենաթողության և բանականության կորստի փուլ....

10:54

Ադրբեջանցիները վնասել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

Ադրբեջանցիները վնասել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ...

10:33

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի...

10:15

Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. փաստաբան

Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. փաստաբան

09:56

ԿԸՀ-ն արտահերթ նիստում անդրադարձել է «Անկախ դիտորդի» դիմումներին

ԿԸՀ-ն արտահերթ նիստում անդրադարձել է «Անկախ դիտորդի»...

17:49

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի...

17:35

Հնարավորություններ կային ԼՂ հակամարտությունը լուծելու, սակայն կողմերը դրանք բաց են թողել. դա մեր մեղքը չէ. Զախարովա

Հնարավորություններ կային ԼՂ հակամարտությունը լուծելու, սակայն կողմերը դրանք բաց են թողել. դա մեր...

17:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17