Շատ է խոսվում, որ ՏՏ-ն ՀՀ-ում արագ զարգացող ճյուղ է և համապատասխան պայմանների ստեղծման դեպքում կարելի է այդ ոլորտով մրցակցել անգամ արտասահմանյան շուկաներում: Իհարկե մեր երկրում ՏՏ-ի մեծ պոտենցիալ կա, սակայն ՀՀ-ի շուկան շատ փոքր է և արագ հագեցող, ուստի մեծ հաջողություն գրանցելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է դուրս գալ միջազգային շուկա:
Իհարկե միազգային շուկա դուրս գալը տալիս է զարգանալու լայն հնարավորություն, բայց ենթադրում է նաև ավելի մեծ պատասխանատվություն, որակյալ ապրանք, մրցունակ գներ և այլն: Այս ամենի հետ մեկտեղ նախ պետք է կարողանալ մուտք գործել շուկա, ինչը ոչ միշտ է հաջողվում անել, նամանավանդ փոքր հնարավորություններով ընկերությունների դեպում: Այստեղ է, որ պետական աջակցությունը կարող է մեծ դեր ունենալ տեղական ներկայացուցիչների համար:
Վերջերս այս խնդրի շուրջ գործադիրում ևս քննարկումներ էին ընթանում, որի արդյունքում որոշվել է 15 երկրներում գործող ՀՀ դեսպանատներում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ունենալ: Սա հնարավորություն կտա շուկա մուտք գործելիս ներկայանալ պետության անունից, ինչը թույլ կտա ավելի «ամուր մեջք» ունենալ՝ միջազգային շուկայում գործող գիգանտների հետ մրցակցության սկզբնական փուլում: Այստեղ կարևոր է ֆիքսել նաև մի կետ, որ այս ներկայացուցիչների հետ կապված ծախսերն ընկնում են ՏՏ ոլորտի խաղացողների վրա, իսկ բիզնեսը չի կարող իրեն թույլ տալ վճարել հավելյալ գումար՝ արդյունք չապահովելու դեպքում:
Իհարկե այս ամենի արդյունքը հնարավոր է գնահատել չափելի ցուցանիշներ ունենալուց հետո, բայց փաստ է, որ այս հնարավորությունը ճիշտ օգտագործելու դեպքում միջազգային ասպարեզ դուրս գալու շանքսեն էլ ավելի են մեծանում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55