Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել․
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության վիճակի զննություն: Քաղաքացու վարորդական իրավունքի վկայականը ստուգելիս՝ պարեկը պարզել է, որ վերջինիս տուգանային միավորներից 8,75-ը սպառված է եղել, և տուգանվելու դեպքում վարորդը կզրկվեր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Հիշյալ հանգամանքը հաշվի առնելով՝ տվյալ վայր ժամանած վարորդի ընկերը համաձայնության է եկել պարեկի հետ՝ վարորդի փոխարեն իրեն սթափության զննության ենթարկելու հարցի շուրջ: Արդյունքում՝ իրական վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ, և համապատասխան սարքում մուտքագրվել են կեղծ տեղեկություններ, որի հետևանքով ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարած անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար պարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրան օժանդակած անձին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով։ Ներկայացված մեղադրանքում պարեկն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Նրա պաշտոնավարումը կասեցվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան»:
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35