«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ապրիլի 7-ից համացանցում մեծ ֆուրոր է առաջացրել Ջենիֆեր Լոպեսի՝ «ՋեյԼո»-ի կայանալիք մենահամերգը Երեւանում։ Հանգամանքը, որ հանրային մեծ ճանաչում ունեցող ամերիկացի երգչուհին մենահամերգ է տալու ՀՀ-ում, հիանալի է, սակայն ինչքանով է փաստ, որ երգչուհին կգա Հայաստան, պարզ չէ, քանի որ նմանօրինակ դեպքի մեկ անգամ բախվել է Հայաստանի Հանրապետությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանում պետք է ելույթ ունենար մեկ այլ արտիստ՝ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը, որի համերգն ի սկզբանե նախատեսված է եղել 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, որը հետաձգվեց, այնուհետեւ չեղարկվեց։ Սնուփ Դոգի պարագայում հայտնի էր, թե որ ընկերությունն է կազմակերպել ռեփերի համերգը Երեւանում, սակայն «ՋեյԼո»-ի դեպքում ամեն բան մշուշոտ է, եւ մինչ այս պահը պարզ չէ, թե ով է կազմակերպել երգչուհու համերգը։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե ունեն այդ կառույցները որեւէ կապ «ՋեյԼո»-ի՝ Երեւանում կայանալիք համերգի հետ, թե ոչ. սակայն նշված բոլոր կառույցներից ստացանք ժխտողական պատասխան։ Նշենք, որ երգչուհու համերգը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 3-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը նույն հարցով կապ է հաստատել նաեւ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի ներկայացուցիչների հետ։ Մարզադաշտից փոխանցեցին, որ իրենք ոչնչից տեղյակ չեն։ Թե ո՞ւմ հովանավորությամբ, ջանքերով եւ/կամ հորդորով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան, պարզ չէ. մնում է միայն սպասել»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
15:00 16.10.25
13:32 17.10.25
13:48 17.10.25
15:58 17.10.25
19:01 16.10.25
09:39 16.10.25
18:46 16.10.25
18:41 16.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35