ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել․
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։
Յուրաքանչյուր հայ` անկախ իր ծննդավայրից ու բնակության վայրից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է Հայաստանում իր իրավունքներն իրացնելու իրավահավասար միջավայր ունենա ու զերծ լինի որևէ տեսակի խտրականությունից ու անհանդուրժող վերաբերմունքից:
Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված լրատվամիջոցների և սոցիալական հարթակների շարունակական մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նման հիմքերով խտրականության և ատելության խոսքի տարատեսակ դրսևորումներ, այդ թվում` արցախահայերի նկատմամբ, ինչը խիստ անթույլատրելի է հանրային համերաշխության ամրապնդման և հասարակության բևեռացման բացառման տեսանկյունից։
Պաշտպանը, նկատի ունենալով ատելության խոսքի դեմ պայքարում գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այս հարցերը մշտապես բարձրացրել է ինչպես իր հրապարակային ելույթներում ու հայտարարություններում, այնպես էլ ոչ հրապարակային հարթակներում ու տարբեր ձևաչափերով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն, խտրականություն քարոզող արտահայտությունների կիրառումից։
Առանցքային է, որպեսզի հատկապես պաշտոնատար անձինք, հասարակական և քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները պատասխանատվությամբ մոտենան իրենց կողմից հնչեցվող հանրային խոսքին և ոչ միայն չտարածեն ատելության խոսք, այլ նաև հակազդեն նման խոսքին։
Առանցքային է նաև, որպեսզի Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք կարևորի հասարակական կյանքում բոլորի հավասար ինտեգրումը ու նպաստի դրա հետ կապված գործընթացների պատշաճ իրացմանը:
Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժող, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով»։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55