2018 թվականի հեղափոխությունից հետո, միայն 2024 թվականի արդյունքներով, Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1.3 տրիլիոն դրամով, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հեղափոխութունից հետո միայն 2024 թվականին ՀՀ պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3.3 միլիարդ դոլար։ Փաշինյանը խոստովանեց՝ մինչ հեղափոխությունն էլ ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճ ունեցել են, որևէ մեկը չի կարող ժխտել։ «Բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ ՀՀ պետական բյուջե 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ»,- ասաց նա։ Վարչապետը նշեց, թե իրենք թալանածը ետ բերելու մասին խոստումը չեն մոռացել. «Բա 4.2 միլիարդ դոլարն օդի՞ց է ընկել»։ «Թալանվածը հետ բերելու համար, նախ, պետք է հասկանալ թալանվածի տեղն ու թալանի մեխանիզմը, որն, առաջին հերթին, ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Պետք է խոստովանեմ, որ թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակագը մոռացության մատնելը մեր հասցեին հնչող ամենահաճախ մեղադրանքն ու քննադատությունն է, բայց ուզում եմ ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա ասաց, թե ինքը խոստացել էր, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի ու գերակայության երկիր։ «Պետք է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին ու Հայաստանը չդարձնել բեսպրեդելի սև խորշ՝ աշխարհի քարտեզի վրա, այլ, ընդհակառակը, օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի ու ինստիտուցիոնալ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55