Գագիկ Ծառուկյանը գրել է․
«Մեծ ուրախությամբ կիսվում եմ բոլորիդ հետ այսօր տեղի ունեցած պատմական իրադարձությամբ. Երևանի Արարատ կոնկակի, գինու, օղու կոմբինատի հոսքագծից դուրս է եկել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակի առաջին շիշը։ Այս կոնյակը պատրաստված է 1945 թվականի բերքից, այն չի վաճառվելու, լինելու է խիստ սահմանափակ խմբաքանակով։ Այս կոնյակի թողարկումը մասն է այն միջոցառումների, որ մենք նախաձեռնել ենք Հաղթանակի 80-ամյակը նշելու նպատակով։ Հայ ժողովուրդն իր նշանակալի մասնակցությունն է ունեցել այդ հաղթանակին։ Հայաստանը և Արցախը տվել են փառապանծ զինվորականներ, հերոսներ, գեներալներ, մարշալներ: Մեր ներդրումն իսկապես մեծ է։ Մենք պետք է հավուր պատշաճի հիշենք մեր հերոսներին, մեր ավագ սերնդի մասնակցությունը մեծ հաղթանակին, և նոր սերունդների համար կարևորենք նրանց անմահ գործը։ Մենք՝ հայերս, եղբայրական ժողովուրդների կողքին, ուս ուսի կռվել ենք՝ մեր արյամբ պահելով մեր հայրենիքի ամեն մետրը և մեր արժանապատվությունը։ Մենք՝ հայերս, մասնակցել ենք, թե´ Մոսկվայի պաշտպանությանը, թե´ Մինսկի, թե´ Փարիզի, և այլ քաղաքների ու պետությունների։ Ինչո՞ւ եմ սա շեշտում. որովհետև չի´ կարելի մեզ բաժանել տարբեր հատվածների, չի՛ կարելի կիսել մեր ժողովրդին։ Մենք մեծ ու շատ թանկ հաղթանակի մի մասն ենք և դրանով պետք է հպարտանալ։ Երբ իմ մտքում ծագեց պատմական առիթին նվիրված այս կոնյակի ստեղծման գաղափարը, ես վստահ էի, որ այս կոնյակի ամեն շիշը պետք է ունենա իր արժանի հասցեատերը. Այս կոնյակը ես նվիրելու եմ Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում ապրող այն հայերին, որոնք մեր երկրի և ժողովրդի համար նշանակալից քայլեր են անում, բարձր են պահում հայի պատիվը։ Տարբեր ազգերի, տարբեր պետությունների այն ներկայացուցիչներին, ովքեր մեր ժողովրդի և մեր պետության բարեկամներն են, ու իրենց գործունեությամբ նպաստել են մեր երկրի զարգացմանը, հզորացմանը և մեզ համար կարևոր խնդիրների լուծմանը։ Այս կոնյակներն առաջիկայում կհայտնվեն աշխարհի տարբեր ծայրերում՝ որպես խաղաղության, համերաշխության և հայկական վերածննդի խորհրդանիշ։ Իմ հատուկ որոշմամբ այս կոնյակի առաջին նմուշները ստանալու են Բաքվի բանտերում գտնվող հայորդիների ընտանիքները՝ ի նշան համերաշխության, ի նշան մեր վճռականության՝ անելու ամեն ինչ նրանց ազատության համար»։
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55