«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին իշխանությունն ակտիվ, հիմնականում փակ ֆորմատներով հանդիպումների մեջ է երկու ուղղություններով` նախագահական եւ ՊՆ: Սերժ Սարգսյանը, մինչ Հանրային խորհրդի հետ հանդիպումը, իր մոտ է հավաքել հեռուստաընկերությունների լրատվական բլոկի, ինչպես նաեւ որոշ թերթերի խմբագիրներին («Առավոտ», «Գոլոս Արմենիի», «168 ժամ»), պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին` «օֆ դը ռեկորդ» ռեժիմով: Հանդիպումը «նոու-հաու» չի պարունակել. մասնակիցներից մեկի տպավորությամբ` հնչել են հայտնի-հրապարակված տեսակետներ-մտքեր՝ մի փոքր առավել բացատրական, քան ինֆորմացիոն են եղել լիկբեզները: Սեյրան Օհանյանն էլ է փակ հանդիպումներ ունենում, օրինակ՝ պատգամավորները ցանկացել են իմանալ, թե ինչ վիճակ է Նախիջեւանի ուղղությամբ, որովհետեւ հասարակության մեջ խոր անհանգստություն կա այդ առնչությամբ. շատ է խոսվում Թուրքիայի` Արարատյան դաշտ «մուտք» գործելու մասին։
Սեյրան Օհանյանն ասել է, որ որոշակի կուտակումներ կան Նախիջեւանի սահմանում, մեքենաների մեծ շարասյուն է կանգնած, սակայն կասկածելի է՝ դրանք դատա՞րկ են, թե՞ սպառազինված: Ի դեպ, պատգամավորների հետ հանդիպման առաջին հարցը հնչեցրել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը. նա «խոր մտահոգությամբ» ցանկացել է իմանալ նախարար Սեյրանի Օհանյանի ընտանիքի կապը Չեխիայում` Պրահայում կառուցվող հյուրանոցի հետ, որովհետեւ այնտեղի համայնքն այդ հարցով դիմել է Զոհրաբյանին, եւ ինքը պետք է «պատասխան տա» նրանց: Սեյրան Օհանյանը ժխտել է իր ընտանիքի կապն այդ հյուրանոցի հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44