ARM | RUS |

Պայքարենք մեղքի դեմ, պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար, առաջընթացի ու կատարելագործման համար

19.04.25 | 21:46

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության ճրագալույցին․

«Եւ եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, ընդունա՛յն է քարոզութիւնն մեր, ընդունա՛յն են եւ հաւատքն ձեր»: «Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է և ձեր հավատը»։ (Ա Կորնթ. 15:14) Քույրեր և եղբայրներ, Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, Եկեղեցին Հայաստանյայց բոցավառվող ճրագներով դիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։ Երկու հազար տարվա հեռավորությունից Տիրոջ Հրաշափառ Սուրբ Հարությունը շարունակում է գերել մարդկանց հոգիները, չսպառվող հույս ու հավատ ներշնչել քրիստոնյաների սրտերին։ Այն առանցքն է ու գագաթնակետը քրիստոնեական հավատքի,անժխտելի վկայությունը Հիսուս Քրիստոսի Աստվածության։ Եվ դրա համար սուրբ առաքյալը Փրկչի Հարությունից երկու տասնամյակ հետո Կորնթոս քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղված իր նամակում անառարկելի համոզվածությամբ հայտարարում է․ «Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:14)։ Այո, Սուրբ Հարության հրաշքով ամբողջանում է Աստվածորդու փրկագործությունը, բացահայտվում Նրա երկրավոր առաքելության նպատակը։ Փրկչի Հարությանը նախորդող այս օրերին քրիստոնյաներս վերապրեցինք Տիրոջ երկրավոր կյանքի տիեզերական, բայց և ողբերգական իրադարձությունները։ Աշակերտների հետ Տիրոջը սեղանակից եղանք Վերնատանը, մասնակից եղանք Հաղորդության Սուրբ Խորհրդի հաստատմանը, ականատես դարձանք Հուդա Իսկարիովտացու մատնությանն ու դավաճանությանը, հետևեցինք հրեա աստիճանավորների խարդավանքներին ու հռոմեական զինվորների բռնություններին, ցնցվեցինք Քրիստոսի կրած չարչարանքներից, Գողգոթայի ճանապարհին Նրա հետ սայթաքեցինք ու վայր ընկանք, Տիրամոր ու Տիրոջը հավատարիմ կանանց հետ վշտահար սրտով տեսանք խաչին գամված Փրկչին, լսեցինք Նրա հոգեվարքի հառաչանքներն ու աղաղակող ձայնը․ «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27:46)։ Թվում էր՝ Հիսուսի մահվամբ ավարտվեց մարդկային կյանքի հերթական մի պատմություն։ Թվում էր՝ եղավ այն, ինչ լինում է միշտ․ մահը կլանեց հերթական զոհին։ Այսպես անհիշատակ ու անփառունակ կավարտվեր Քրիստոսի ու քրիստոնեության պատմությունը, եթե մահը հաղթեր կյանքին, և եթե կնքված մնար գերեզմանի քարը։ Կավարտվեր, եթե չհնչեր խավարը ճեղքող հրեշտակաձայն ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Հարության հրաշքով Հիսուս լիարժեքորեն բացահայտեց Իր Աստվածությունը։ Հիսուսի Հարությամբ իմաստավորվեցին Նրա կրած հալածանքներն ու չարչարանքները, Նրա խաչելության, մահվան ու թաղման խորհուրդները։ Քրիստոսի Հարությամբ մահը դադարեց լինել կյանքի առջև ծառացած անհաղթահարելի պատնեշ, այլ դարձավ մի դուռ, որ բացվում է դեպի հավերժություն։ Եվ դրա համար Քրիստոս ասում է. «Ես եմ Հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11։25-26)։ Քրիստոսի Հարության տիեզերական ծավալները, սակայն, երբեք ու երբեք չեն նսեմացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեքը, այլ այն դարձնում են հավիտենության նախասրահ։ Առանց Հարության՝ երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու մի մրցասպարեզի, ուր մրցանակ են դառնում փչացող նյութը, խամրող գեղեցկությունը, ջլատվող ուժը և փոշիացող իշխանությունը։ Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց Հարության՝ չկա՛ն սահմաններ ու չկա՛ն ուղենիշեր, չկա՛ն նպատակներ ու չկա՛ն միջոցներ և, վերջապես, չկա՛ կյանք, այլ կա միայն ու միայն սրընթաց ու աննպատակ մի վազք դեպի գերեզման։ Այսպես է Հարության ժխտումը ոչնչացնում կյանքը և մարդուն մղում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների ու իրավունքների բացարձակացման։ Մինչդեռ Հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր հանգրվան՝ ծնունդից մինչև մահ, փրկության մի օղակ է հավերժության շղթայում։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում հավերժության մեջ, երկրի ջանքերը գանձեր են դառնում երկնքում։ Եվ կրկին ու կրկին ճշմարիտ է Սուրբ Առաքյալը. «Եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է ձեր հավատը» (Ա Կորնթ 15։17)։ Հազար-հազար անգամներ մեր ժողովուրդն անցել է մահվան ու սարսափի հովիտներով, ցմրուր ըմպել դառնության բաժակը, քաջաբար մարտնչել արհավիրքների դեմ, երբեմն խելահեղ մի հուսախաբությամբ փորձել փախուստ տալ ողբերգական իրականությունից, իսկ երբեմն, նույնիսկ, կասկածի տակ առել Հարության ճշմարտացիությունն ու Աստուծո լինելիությունը։ Այսօր էլ շարունակում ենք կրել ցեղասպանական գործողությունների հետևանքները, դարձյալ հանդիպում որբացած երեխաների ծերացած դեմքերի, տեսնում ցավից գալարվող որդեկորույս մայրերի ցամաքած աչքեր, հայրենազրկված արցախահայերի թորշոմած հայացքներ, բանտերում ապօրինաբար պահվող և խոշտանգվող գերիներ, սեփական երկրում անպաշտպանությունից ու չքավորությունից կորացած մարդիկ։ Եվ նույն ժամանակ, այսօր, Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազար տարիներ հետո․ տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքի նկատմամբ անտարբեր ու սնափառ հոգիներ, որոնք ինքնության ուրացման գնով փառք ու անձնական բարեկեցություն են փնտրում, տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում, տեսնում ենք խոսքի աճպարարներ, որոնք ազատության ու արդիականության զարդարանքի մեջ սանձարձակություն են տարածում, տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում: Եվ սրանք բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ։ Եվ այսպես են պատիվն ու հարգանքը, անցյալն ու ներկան, այլև ապագան աճուրդի հանվում մարմնապաշտության սև բագիններում: Մի՞թե այս ողբալի պատկերների առջև չի նսեմանում Սուրբ Հարության հրաշքը։ Ինչպե՞ս հավատալ, որ Փրկչի Սուրբ Հարության խորհուրդը կյանք ու փրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար։ Քույրեր և եղբայրներ, Ես չունեմ խոսքեր՝ համոզելու ձեզ Հարության ճշմարտացիության մեջ, ես չունեմ բառեր՝ հավաստիացնելու ձեզ հավիտենական կյանքի իսկության մեջ։ Ունեմ միայն համոզում, որ չի՛ կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահվամբ։ Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքն ավարտվել լացով ու ողբերգությամբ, և չի՛ կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։ Եվ ունեմ համոզում, որ Հիսուս իսկապես Հարություն է առել և դրանով է հենց Նա Աստված։ Աստված չի կարող մահանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է ոչ միայն մեր քարոզությունն ու մեր հավատքը, այլև մեր ողջ կյանքը, և աննպատակ՝ մեր ողջ ընթացքը։ Իսկ քանի որ աննպատակ չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի Հարությունը, և անժխտելի՝ Աստուծո լինելիությունն ու մասնակցությունը մեր կյանքին։ Եվ վերջապես, ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես Հարություն է առել, քան նրան, որ Աստված շարունակում է մնալ մահացած։ Արդ, փորձությունները վերածենք կամքի զորացման, մերժենք թերահավատությունն ու կասկածները, սայթաքելուց հետո վեր կենանք, մեղանչելուց հետո չդադարե՛նք մնալ Հարության մարտիկ, հուսախաբությունից հետո չպարպվենք հույսից։ Պայքարենք մեղքի դեմ նախ մեր մեջ, ապա և ամենուր։ Պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար, պայքարենք առաջընթացի ու կատարելագործման համար։ Երբ չկա պայքար, մահն ամենուր է։ Հարությունն ամենուր է և ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքն ու ուղենիշը մեր կյանքի։ Հարությունն այնտեղ է, ուր չկա ատելություն ու թշնամանք, Հարությունն այնտեղ է, ուր խորտակվում է պատնեշը չարի և Հարությունն այնտեղ է, ուր գերիշխում են միաբանությունն ու համերաշխությունը և թագավորում՝ սերը։ Եվ ուրեմն թող օրհնյալ լինի Տիրոջ Սուրբ Հարությունը: Թող Փրկչի Սուրբ Հարության շնորհները առատորեն սփռվեն մարդկանց հոգիներում և համանգամայն հայ կյանքից ներս այժմ և հավիտյանս հավիտենից, ամեն․ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց․ Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։


Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47