«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնալու է Ազգային ժողով՝ ներկայացնելու 2024 թվականի տարեկան զեկույցը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաձայն այդ զեկույցի՝ 2024 թվականին 3%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 7138 դեպք, 2024 թվականին 7353 դեպք: 2.2%-ով նվազել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին գրանցվել է 15.847 դեպք, 2024 թվականին՝ 15.502 դեպք, 1.3%-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 11.420 դեպք, 2024 թվականին 11.271 դեպք, 3.6%-ով՝ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 4704 դեպք, 2024 թվականին 4536 դեպք: Հաշվետու ժամանակահատվածում 7.6%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (2023 թվականին՝ 1062 դեպք, 2024 թվականին՝ 1143 դեպք), 89.5%-ով՝ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները (2023 թվականին՝ 19 դեպք, 2024 թվականին՝ 36 դեպք), 11.9%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 176 դեպք, 2024 թվականին՝ 197 դեպք), 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները (2023 թվականին՝ 210 դեպք, 2024 թվականին՝ 444 դեպք), 9.9%-ով՝ խարդախության հանցագործությունները (2023 թվականին՝ 2472 դեպք, 2024 թվականին՝ 2716 դեպք), 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները (2023 թվականին՝ 630 դեպք, 2024 թվականին՝ 788 դեպք): Հաշվետու ժամանակահատվածում 22.9%-ով նվազել են հրազեն, ռազմամթերք պատրաստելու և դրանց ապօրինի շրջանառության դեպքերով հանցագործությունները (2023 թվականին՝ 1179 դեպք, 2024 թվականին՝ 909 դեպք), 11.4%-ով՝ ՃԵԿ կանոնները խախտելու հանցագործությունները (2023 թվականին՝ 2185 դեպք, 2024 թվականին՝ 1936 դեպք), 33.2%-ով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը (2023 թվականին՝ 4564 դեպք, 2024 թվականին՝ 3047 դեպք), 14.9%-ով՝ կողոպուտի դեպքերը (2023 թվականին՝ 148 դեպք, 2024 թվականին՝ 126 դեպք), 7%-ով՝ գողության դեպքերը (2023 թվականին՝ 6868 դեպք, 2024 թվականին՝ 6390 դեպք), 14.9%-ով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը (2023 թվականին՝ 556 դեպք, 2024 թվականին՝ 473 դեպք): 15 դեպքով կամ 16%-ով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերը»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
13:32 17.10.25
13:48 17.10.25
19:01 16.10.25
15:58 17.10.25
18:46 16.10.25
13:58 17.10.25
18:41 16.10.25
13:03 17.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35