Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ տիար Սիմոն Բաբայանի: Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը ներկայացրեց հյուրերին, որոնց նպատակներից էր ծանոթանալ ազգային և հասարակական կյանքում Հայ Եկեղեցու առաքելությանը: Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի առանցքային դերակատարությանը, ընդգծեց, որ քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը։ Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրագործությանը՝ Հայոց Ցեղասպանությանը, ինչպես և վերջին տարիներին Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը խոսեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձման, Արցախի հոգևոր-մշակությաին ժառանգության անխաթար պահպանման խնդիրների մասին՝ կարևոր նկատելով միաջազգային իրավապաշտպան տարբեր կառույցների առաքելությունը ոճրագործությունների կանխարգելման ու դատապարտման գործում: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ներկաներին` միջազգային հաթակներում ժողովուրդների իրավունքների պաշտպանության և հասարակությունների մեջ արդարության հաստատմանն ի խնդիր ներդվող ջանքերի համար։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55