«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հարաբերությունները բավականին լարված են եղել մինչև Նազինյանի հեռանալը: Հիշեցնենք՝ Սուրեն Նազինյանը ապրիլի 21-ին հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարի գրության հիման վրա իր և ՀՀ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։ «Ժողովուրդ» օրաթերթին առողջապահության նախարարությունից ոչ պաշտոնական խողովակներով լուրեր հասան, որ կենտրոնի տնօրենի և նախարար Ավանեսյանի միջև խոսակցությունն անգամ հասել է վիրավորանքների: Պարզվում է՝ ներքին տարաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ նախարարը Նազինյանին հրահանգել է Բարսեղյան ազգանունով մեկի կազմած եզրակացության տակ ստորագրել, սակայն Նազինյանը պնդել է, որ կեղծ ակտի տակ չի ստորագրի: Արդյունքում, այս թեման դարձել է ներքին կռիվների պատճառ, և Ավանեսյանը շունչը պահած սպասել է, թե երբ պետք է պայմանագրի ժամկետը Նազինյանի հետ ավարտվի ու նրան հրաժեշտ տա։ Այդ ընթացքում նախարարությունից «Ժողովուրդ»-ին շարունակ լուրեր էին հաղորդում, թե Նազինյանին Ավանեսյանը ցանկանում է հեռացնել աշխատանքից՝ գինարբուքների հաճախ մասնակցելու համար: Ի դեպ, լուրեր կան, որ նախարար Ավանեսյանը դեռ Նազինյանին փոխարինող չի գտել եւ փնտրտուքների մեջ է»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
14:08
13:53
13:38
13:22
12:33
12:16
12:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38