ARM | RUS |

2024 թվական․ չկատարված խոստումների ևս մեկ տարի. Թադևոս Ավետիսյան

25.04.25 | 11:19

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցի վերաբերյալ։

«Օրերս Ազգային ժողովում քննարկվում էր 2021-2026 թվականների Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցը։ Տրված խոստումների տոտալ ձախողումը ինչ-որ կերպ կոծկելու, օբյեկտիվ իրավիճակն ու հասունացող սոցիալ-տնտեսական նոր խնդիրները խեղաթուրելու նպատակով օրվա իշխանության պատասխանատուները քննարկումը նորից տարան հանրության մոտ վաղուց արդեն չարչրքված «հներ և նորեր» ձևաչափով։ Նոր ասելիք և պարծենալու գրեթե բան չի մնացել, հետևաբար, ընտրողաբար վերցված որոշ ցուցանիշներով փորձեցին համեմատվել նախորդ իշխանությունների հետ։ Իրականում Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցն ամփոփ կարելի է անվանել «ասֆալտ փռելու և ասֆալտին փռելու» մասին կրկնվող տեքստերի ամփոփագիր։ Հիմա ներկայացնեմ ընթացիկ պետական կառավարման իրական բնույթին վերաբերող հավաքական որոշ ցուցանիշներ, որոնք այս իշխանությունները խնամքով թաքցնում են։ Նախ՝ եկան իշխանության և խոստացան բերել համատարած երջանկություն, ըստ այդմ՝ տնտեսական առնվազն 7 տոկոսանոց տարեկան աճ, աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում և այպես շարունակ՝ չկատարվող խոստումներ, անսահման աճող պոպուլիզմ։ Իսկ իրականում նախորդ 7 տարիներին արձանագրվել են հետևյալ պաշտոնական ցուցանիշները՝ 2017 թվականին տնտեսական աճը 7,5 տոկոս էր, իսկ 2018-2024 թվականներին՝ տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմել է 5,5 տոկոս՝ 2 տոկոսային կետով պակաս, 2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1 տոկոս, իսկ հրապարակված վերջին տվյալներով 2023 թվականին այս ցուցանիշները կրկնակի կրճատման և զրոյացման փոխարեն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 23,7 տոկոս և 1,1 տոկոս։ Ի դեպ, այս ժամանակահատվածում իրենց կողմից հնչեցվող տվյալներով պետական բյուջեի եկամուտներն աճել են շուրջ 4,2 միլիարդ ԱՄՆ դոլարով, իսկ պետական պարտքն էլ՝ կրկնապատկվել է, աճելով շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարով։ 2021 թվականի իրենց նախընտրական նոր ծրագրով նորից խոստացան՝ առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճ, տնտեսական կառուցվածքի բարելավում, արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիա՝ մեկ երկրից տնտեսական կախվածության թուլացում, միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումներ, կենսաթոշակների նվազագույն չափի համապատասխանեցում պարենային զամբյուղի արժեքին, իսկ կենսաթոշակի միջին չափը՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Իսկ ի՞նչ է արձանագրվել իրականում՝ նախորդ երեք տարիների՝ 2022-2024 թվականների երկնիշին մոտ տնտեսական միջին տարեկան աճի շուրջ 2/3-րդ մասը փորձագիտական, այդ թվում՝ միջազգային, տարբեր գնահատումներով բաժին է ընկնում արտաքին դրական գործոններին՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, արտաքին դրական նշված գործոնի ազդեցության նվազմանը զուգընթաց կրճատվել է տնտեսական աճի տեմպը․ 2022 թվականի 12,6 տոկոսից՝ 2024 թվականին դառնալով 5,9 տոկոս, իսկ այս տարվա համար Կառավարությունը լավագույն դեպքում ակնկալում է 5 տոկոս աճ, տնտեսական կառուցվածքի բարելավման, իրական հատվածի առաջանցիկ զարգացման փոխարեն ավելանում և խորանում են խնդիրները․ գյուղատնտեսությունը «ազատ անկման» մեջ է՝ 2024 թվականին արձանագրվել է գրեթե զրոյական աճ՝ 1,6 տոկոս, որը տնտեսության միջին աճին զիջում է գրեթե 4 անգամ, առանց ռուսական ոսկու վերարտահանման հայտնի ֆենոմենի՝ արդյունաբերության ոլորտը գրանցել է անկում, արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի փոխարեն էապես խորանում է մեկ երկրից տնտեսական կախվածությունը․ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին շարունակել է թռիչքաձև աճը՝ նախորդ տարվա համեմատ 57 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը ավելացել է 4 տոկոսային կետով՝ դառնալով 41,1 տոկոս, միևնույն ժամանակ՝ ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է շուրջ 12 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը նվազել է 4,7 տոկոսային կետով՝ դառնալով ընդամենը 7,7 տոկոս, միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու շարունակական խոստումների փոխարեն 2024 թվականին արձանագրվել է օտարերկրյա կապիտալի փախուստ տնտեսության իրական հատվածից, մասնավորապես՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է բացասական՝ - շուրջ 291 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը՝ - 115 միլիոն ԱՄՆ դոլար։ Շուրջ երեք տարի նվազագույն և բազային կենսաթոշակի, անապահովության նպաստների չափերըչեն ավելացել։ Հետևաբար, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճով պայմանավորված սոցիալական այս խմբերի քաղաքացիների իրական եկամուտները կրճատվում են։ Կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է 36000 դրամ, որը 14 տոկոսով պակաս է պարենային զամբյուղի արժեքից (41980 դրամ), անապահովության նպաստի չափը ավելի, քան 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (75811 դրամ), իսկ կենսաթոշակի միջին չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից պակաս է ավելի, քան 40 տոկոսով։ Այսինքն՝ նվազագույն թոշակ, անապահովության նպաստ ստացողները ծայրահեղ աղքատ են, իսկ միջին կենսաթոշակ ստացողները՝ չափավոր աղքատ։ Ավելին՝ աղքատության մակարդակի չնչին՝ 1 տոկոսային կետով նվազման պարագայում, հակասոցիալական քաղաքականության հետևանքով անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատվել է շեշտակի։ Միայն 2024 թվականին այս ընտանիքների թիվը կրճատվել է 7271-ով կամ շուրջ 11 տոկոսով, որոնց հիմնական մասը իրականում աղքատ են։ Փաստորեն, նվազում է նաև սոցիալական աջակցության հասցեականությունը։ «Հարկատուն հերոս է», «նպաստից դեպի աշխատանք», «աղքատներին օգնենք, որ աշխատեն ու ապրեն» կարգախոսերի ներքո՝ իրականում կեղեքում են ՓՄՁ սուբյեկտներին՝ հարկային տեռորի գործադրումներով, «տուգանքի մատերիալ» դիտարկելով և հարկային բեռը ո՛չ ավել, ո՛չ պակաս կրկնապատկելով, հարկային առկա օբյեկտիվ արտոնությունները վերացնելով։ Հետևանքը չի ուշանում՝ փոքր և միկրո բիզնեսով ինքնազբաղված տասնյակ հազարավոր քաղաքացիներ կանգնած են իրենց աշխատանքով ստեղծվող միակ եկամուտը կորցնելու եզրին կամ արդեն իսկ կորցրել են։ Այսինքն՝ Կառավարության գործուն «աջակցությամբ» գտնվում են «աշխատանքից դեպի նպաստ» ճանապարհին։ 2020 թվականին էլ վերացրեցին եկամտահարկի սոցիալական բաղադրիչը՝ նույն դրույքաչափը սահմանելով և՛ աշխատող աղքատների համար, և՛ ամսական միլոնավոր դրամի եկամուտ ստացողների համար։ Եվ սա այն դեպքում, երբ աշխատողների շուրջ 1/4-րդ մասն աշխատում են նվազագույն աշխատավարձով։ Նրանք շարունակում են մնալ աշխատող աղքատներ, քանի որ նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը։ 2021 թվականից էլ «շքեղության հարկի» քողի տակ քաղաքացիների գույքահարկի բեռը մինչև 2026 թվականը փուլային բարձրացրացնում են՝ 4-5 անգամ։ Զուգահեռաբար՝ վերացրեցին նաև ցածրարժեք գույք ունեցողների համար նախատեսված չհարկվող շեմը Ի դեպ, օրերս մերժեցին ցածրարժեք գույք ունեցող անապահով խավի գույքահարկի թռիչքաձև հետագա աճը կասեցնող օրենսդրական նախագիծը, որը ներկայացրել էինք Ազգային ժողովի քննարկմանը։ Ակնհայտ է՝ «հարկ տուր, որ ասֆալտ անենք» բանաձևի ներքո խորանում է եկամուտների անարդար բաշխումը, ավելանում են առանց այն էլ խոցելի խմբերի քաղաքացիների սոցիալական խնդիրները՝ իրենց բոլոր հետևանքներով։ Սա, իհարկե, արդարացիորեն առաջացնում է ցածր եկամուտ ունեցողների սոցիալական բողոքը՝ ավելացող դրսևորումներով։ Այստեղ էլ լուծումը նույնն է․ անսահման պոպուլիստական, սեփական ծրագրային խոստումների հանդեպ բացարձակ անպատասխանատու և ամեն ինչում իրենցից դուրս մեղավորներ գտնելու վարքագծով առաջնորդության ամբողջական իշխանազրկում, որն օր-օրի ավելի է մոտենում և այլընտրանք չունի»։


Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47