Իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից կալանավորումից ավելի քան 18 ամիս է անցել։ Նվիրված հայ քրիստոնյա, հարգված բարերար և գործարար Ռուբենը քաղբանտարկյալ է դարձել 2023 թվականի սեպտեմբերին։ Դրա մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական խորհրդատու Ջարեդ Գենսերը։
«Նրա իրական հանցագործությունը պարզապես Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. Հարավային Կովկասի մի տարածաշրջան, որը հայերն անվանում են Արցախ: Էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը միայն արագացրեց իր երկարատև ջանքերը՝ տարածաշրջանում հայ քրիստոնյաների ներկայության ցանկացած հետք վերացնելու համար»,- շեշտել է Ջարեդ Գենսերը:
Նա ընդգծել է, որ անցյալ տարի հրապարակված զեկույցում «Ճշմարտության և արդարադատության կենտրոնը» փաստաթղթավորել է 500 պատմական վայրի և 6000 հայկական հուշարձանի, դրանց թվում՝ եկեղեցիների և վանքերի պղծման կամ ոչնչացման բազմաթիվ օրինակներ։ «Եվ Ռուբենի շարունակական բանտարկությունը մնում է Ալիևի շարունակական դաժանության վառ խորհրդանիշը։ Եթե Բաքվի ռազմական դատարանը նրան մեղավոր ճանաչի ավելի քան 40 կեղծ մեղադրանքով, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրա դեմ մեղադրանքները, անկեղծ ասած, ապշեցուցիչ են»,- շեշտել է Ջարեդ Գենսերը։
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44