«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Խաղող մթերողների բունտը կանխելու, փողոցները փակելու աղմուկից խուսափելու համար ՀՀ Կառավարությունը կոնյակի սպիրտ է գնել կոնկրետ գործարանից՝ պարտադրելով նրան քաղաքացիներից խաղող մթերել: Բայց երբ գնված կոնյակի սպիրտը Կառավարությունը վաճառել է, 3.7 մլն դրամ տուժել է: Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ 2023 թվականին խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու և լրացուցիչ ծավալով խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք է բերվել շուրջ 693.0 հազար լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտ՝ պայմանով, որ օտարող կազմակերպությունը պետք է իրականացնի համարժեք ծավալով խաղողի մթերումներ։ Զարմանալի զուգադիպությամբ ՀՀ Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ին N1520-L որոշմամբ՝ «խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները հաստատելու մասին» ծրագրից Արարատի և Արմավիրի մարզերի խաղող մթերողներից օգտվել է միայն «ՄԱՊ» ընկերությունը: Այս ընկերության սեփականատերը, հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր («Օրինաց երկիր» կուսակցությունից, հետո՝ ՀՀԿ-ական դարձած) Ալեքսանդր Պետրոսյանն է, տնօրենը՝ վերջինիս որդին՝ Մակար Պետրոսյանը: Էկոնոմիկայի նախարարության կողմից մեզ տրված պատասխանում նշված է, որ «2023 թվականի սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին «ՄԱՊ» ՓԲԸ-ից ձեռք է բերվել 1 մլրդ 442 մլն 807 հազար դրամ արժողությամբ 692 հազար լիտր 100% սպիրտի հաշվարկով հայկական կոնյակի սպիրտ, իսկ «ՄԱՊ» ՓԲԸ-ն ցանկում ներառված խաղողագործներից մթերել է շուրջ 7620 տոննա խաղող»: Գործադիրի որոշմամբ Կառավարության անունից, հանդես է եկել ադամանդագործությունը խթանելու համար ստեղծված «Հայ-Ալմաստ» ՓԲԸ՝ գնելով և հետագայում նաև վաճառելով կոնյակի սպիրտ: Գործարքը, որն իր տրամաբանությամբ պիտի սոցիալ-տնտեսական կայունություն բերեր 2 մարզերում, վերածվեց տնտեսական անարդյունավետության դասական օրինակներից մեկի։ Կառավարության գնած սպիրտը հետագայում վերավաճառվել է, որի արդյունքում պետությունը ոչ միայն շահույթ չի ստացել, այլև գրանցել է ֆինանսական կորուստ։ Իսկ ինչպես է եղել վաճառքը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ժողովուրդ» օրաթերթին տրված պատասխանում կարդում ենք, որ «օտարումը տեղի է ունեցել 4 խմբաքանակով՝ «Բագրատ գրուպ»-ին և ՄԱՊ-ին: Կոնյակի սպիրտի 200 հազար լիտրը օտարվել է 1980 դրամով, իսկ 492 հազար 990 լիտրը՝ 2095 դրամով»: «Հայ-Ալմաստ ՓԲԸ-ի և գնորդ կազմակերպությունների միջև կնքված օտարման պայմանագրերով սահմանված ժամանակացույցով օտարված կոնյակի սպիրտների արժեքները փոխանցվում են «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին, իսկ վերջինս, բյուջետային վարկի մարման ժամանակացույցի համաձայն, պետք է իրականացնի բյուջետային վարկի մարումը»: Նախարարությունն այդպես էլ չի պարզաբանել, թե որքան գումար, երբ է մուտք եղել պետբյուջե: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը 1 մլրդ 442 մլն 807 հազար դրամ արժողությամբ 692 հազար լիտր 100% կոնյակի սպիրտ է գնել, որը վաճառել է 1 մլրդ 72 մլն 344 հազար դրամով, որի արդյունքում պետությունը տուժել է 3 մլն 704 հազար 622 ՀՀ դրամ: Անարդյունավետ կառավարման ևս մեկ օրինակ. սոցիալական բունտը կանխելու համար հպարտ հարկատուների վճարած հարկերը փոշիանում են»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
00:00
00:00
15:55
13:45
13:22
13:09
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
15:55 15.06.25
13:45 15.06.25
13:22 15.06.25
00:00 16.06.25
00:00 16.06.25
19:34 14.06.25
13:09 15.06.25
15:46 14.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03