ARM | RUS |

ՀՀ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ԼՂ-ից տեղահանվածների կարիքները հասցեագրելու համար. ԱԳ փոխնախարար

02.05.25 | 17:44

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը. «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։ Մենք հպարտ ենք այսօր այստեղ գտնվել ներկայացուցչական պատվիրակությամբ, ինչը վկայում է այս գործընթացին Հայաստանի ամուր հանձնառության մասին: Մեր պատվիրակության կազմում են Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարի տեղակալները, ինչպես նաև Ներքին գործերի և Արտաքին գործերի նախարարությունների գործընկերները: Պարո՛ն նախագահ, Հայաստանը մեծապես կարևորում է Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացը՝ դիտարկելով այն ոչ միայն որպես միջազգային երկխոսության և համագործակցության հարթակ, այլև՝ ազգային ինքնադիտարկման, ինստիտուցիոնալ զարգացման և մարդու իրավունքների երկխոսության արդյունավետ գործիք: Այս գործընթացի գլխավոր առավելությունը կայանում է իր ներառականության մեջ, քանի որ այն անցնում է կառավարությունների սահմաններից դուրսը՝ ներգրավելով ազգային շահագրգիռ կողմերի լայն շրջանակ: Այս ոգով Հայաստանը խթանել է մասնակցային մոտեցումներն իր Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանների ընթացքում՝ նպաստելով նաև գործընթացի ամրապնդմանը՝ որպես Համընդհանուր պարբերական դիտարկման բարեկամների խմբի անդամ: 2023թ. փետրվարին Հայաստանը ներկայացրել է Համընդհանուր պարբերական դիտարկման իր երրորդ կամավոր միջնաժամկետ զեկույցը: Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ զեկույցը պատրաստվել է բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ և անցել է հանրային քննարկման գործընթաց: Առաջընթացը վերահսկելու և ինստիտուցիոնալ համակարգումն ապահովելու համար Հայաստանը ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմ: Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող Ազգային մեխանիզմը ծառայում է որպես կենտրոնացված հարթակ՝ միջգերատեսչական համագործակցությունն արդյունավետ դարձնելու և Հայաստանի՝ միջազգային մարդու իրավունքների պարտավորությունների համակարգված իրականացումն ու հաշվետվողականությունն ապահովելու համար։ Մենք շարունակել ենք սերտորեն համագործակցել ՄԱԿ մարդու իրավունքների համակարգի, այդ թվում՝ պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի հետ։ Պարո՛ն նախագահ, 2020թ. մեր վերջին դիտարկումից ի վեր, Հայաստանը բախվել է աննախադեպ մարտահրավերների, այդ թվում՝ համաշխարհային COVID-19 համավարակի, ռազմական բռնության, լայնածավալ տեղահանության և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական հարձակումների հետևանքների։ Սրանք խորապես ազդել են մեր բնակչության վրա՝ փորձության ենթարկելով Հայաստանի դիմադրողականությունը և ընդգծելով ամենախոցելի խմբերին պաշտպանելու համար համապարփակ աջակցության անհապաղ անհրաժեշտությունը։ Չնայած այս մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է մնացել իր բարեփոխումների օրակարգի առաջխաղացմանը՝ խարսխված ժողովրդավարության, մարդկային արժանապատվության և օրենքի գերակայության վրա։ Հայաստանի չորրորդ շրջանի զեկույցում ներկայացված է երրորդ շրջանի ընթացքում ստացված հանձնարարութունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Այն մանրամասն ներկայացնում է օրենսդրական, ինստիտուցիոնալ և քաղաքական միջոցառումները՝ կառուցված մի շարք թեմատիկ խմբերի շուրջ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է բարեփոխումների հիմնական ոլորտները։ Միջազգային պարտավորություններն ամրապնդելու համար Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքներին վերաբերող մի շարք կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունը, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությունը, որը վերաբերում է բոլոր հանգամանքներում մահապատժի վերացմանը: ՀՊԴ անմիջական պարտավորություններից զատ, 2023թ. Հայաստանը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը: Իրավական և դատական բարեփոխումների առաջխաղացմանն ուղղված մեր շարունակական ջանքերի շրջանակներում Հայաստանն ընդունել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունը և դրա գործողությունների ծրագիրը, որը բաղկացած է 12 ռազմավարական նպատակներից: Այս բարեփոխումները կենտրոնացած են դատական անկախության ամրապնդման, արդյունավետության բարձրացման և անաչառության խթանման վրա. բոլորը հիմնված թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա: Այս համատեքստում դատարանների կուտակված գործերի հասցեագրումը, մասնավորապես՝ քաղաքացիական արդարադատության համակարգում, հիմնական առաջնահերթությունն էր: Ես ուրախ եմ նշել, որ մեզ հաջողվել է հասնել կուտակված քաղաքացիական գործերի 80% կրճատմանը: Մեկ այլ կարևոր զարգացում է եղել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործումը, այդ թվում՝ 2023թ. լիարժեք գործող Միջազգային արբիտրաժի և միջնորդության կենտրոնի ստեղծումը: Ավելի ամուր հակակոռուպցիոն միջոցառումներ ապահովելու համար Հայաստանը ստեղծել է համապարփակ շրջանակ, որը միավորում է դատական, քննչական և կանխարգելիչ հաստատությունները: Ընդունվել է 2023-2026թթ. կոռուպցիայի դեմ պայքարի հերթական ռազմավարությունը, և ընդլայնվել է իրավական շրջանակը, որը ներառում է ամբողջականության ստուգման մեխանիզմի և ակտիվների հայտարարագրման համակարգի բարելավումները: Շոշափելի արդյունքներ են գրանցվել ազդարարման համակարգում: Բացի այդ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մանդատը և վերահսկողական լիազորությունները զգալիորեն ամրապնդվել են, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ մոնիթորինգ և հաշվետվողականություն ապահովել: Խտրականության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը գտնվում են չափելի ցուցանիշների իրականացման գործընթացում: Իրականացվել են ազգային գործողությունների ծրագրեր և թիրախային ռազմավարություններ, որոնք հասցեագրում են գենդերային հավասարությունը, երեխաների իրավունքները, թրաֆիքինգը և հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը: Մշակվել է հավասարության և խտրականությունից պաշտպանության մասին օրենքի նախագիծ: Մարդու իրավունքների պաշտպանը, որը Հայաստանում անկախ հաստատություն է՝ Փարիզի սկզբունքներին համապատասխան ամենաբարձր A կարգավիճակով, կգործի որպես հավասարության մարմին: Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման և ներառական սոցիալ-տնտեսական զարգացման խթանման գործում Հայաստանը առաջնահերթություն է տվել այնպիսի ոլորտների, ինչպիսիք են կրթությունը, առողջապահության հասանելիությունը, աղքատության կրճատումը և թվային կապը: Ներդրումներ են կատարվել գյուղական ենթակառուցվածքների, մաքուր ջրի և սանիտարական ոլորտներում: Գենդերային հարցերին համապատասխանող բյուջետավորումը ներառվել է հիմնական ուղղություններում, և սոցիալական պաշտպանության սխեմաներն ամրապնդվել են՝ խոցելի բնակչությանն աջակցելու համար։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների խթանմանն ուղղված մեր երկրի հանձնառությանը համապատասխան՝ բարեփոխվել են ընտրական գործընթացները՝ մատչելիությունն ու թափանցիկությունը բարձրացնելու համար, այդ թվում՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրողների նույնականացման տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Հստակեցվել են քարոզարշավի ֆինանսավորման իրավական դրույթները: 2024թ. Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում զբաղեցրել է 43-րդ տեղը՝ բարձրանալով 2023թ. 49-րդ ցուցանիշից: Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ վերահաստատելով թվային իրավունքների և մամուլի ազատության նկատմամբ մեր ամուր հանձնառությունը: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարն ամրապնդվել է 2023-2025թթ. ազգային ծրագրի ընդունմամբ: Թրաֆիքինգի զոհերի համար նախատեսված ծառայությունները, ինչպիսիք են արտակարգ իրավիճակների ապաստարանները, բժշկական օգնությունը և հոգեբանական խնամքը, ընդլայնվել են և այժմ ֆինանսավորվում են պետության կողմից: Թրաֆիքինգի հետ կապված ծառայությունների համար բյուջետային հատկացումները կրկնապատկվել են 2019թ.-ից ի վեր։ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացման առաջընթացը հիմնված է համակարգային բարեփոխումների վրա: Առաջնահերթություն է տրվել անվճար դպրոցական սննդի, ներառական կրթության, հեռավար ուսուցման հարթակների և մեծածավալ դպրոցական և նախադպրոցական շինարարությանը: Առողջապահության ոլորտում բարեփոխումները ընդլայնել են շտապ բժշկական օգնության ծառայությունները` մեր երկիրը մոտեցնելով համընդհանուր առողջապահական հասանելիությանը: Աշխատանքային օրենսդրությունը արդիականացվել է՝ արժանապատիվ աշխատանքը խթանելու, հավասար հնարավորություններ ապահովելու և հարկադիր աշխատանքի բոլոր ձևերը արգելելու համար։ Կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանն աջակցելու համար գենդերային քաղաքականության ինտեգրումը ներառվել է ազգային ռազմավարությունների և պետական բյուջետավորման մեջ: Ընտանեկան բռնության մասին օրենքներում իրականացվել են բարեփոխումներ , և ընդլայնվել են աջակցության ծառայությունները՝ ներառելով ապաստարաններ և տնտեսական հզորացման նախաձեռնություններ: Հայաստանի՝ որպես ՄԱԿ «Հավասարության սերունդ» կոալիցիայի համաղեկավար երկրի, դերն ամրապնդվել է կանանց առաջնորդության և տեխնոլոգիական ներառման խթանման ջանքերի շնորհիվ։ ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացումը կառավարության ազգային և միջազգային առաջնահերթություններից է: Հայաստանը վերջնականացրել է «Ներդրումներ խաղաղության համար համաշխարհային ջանքերում» վերնագրով կանանց, խաղաղության և անվտանգության իր 2025-2027թթ. ազգային գործողությունների երրորդ ծրագիրը : Այնհամապատասխանում է Հայաստանի ազգային զարգացման ռազմավարություններին և միջազգային պարտավորություններին՝ միաժամանակ նպատակ ունենալով ամրապնդել կանանց դերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ որոշումների կայացման գործում, կանխել գենդերային հիմքով բռնությունը և խթանել հետհակամարտային վերականգնման ջանքերը։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ամրապնդվել են իրավունքների վրա հիմնված իրավական շրջանակի ընդունման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման միջոցով: Ամրապնդվել են պետության կողմից ֆինանսավորվող ծառայությունները, այդ թվում՝ անձնական օգնությունը և ներառական կրթությունը: Հասանելիության և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված բարեփոխումները նպաստում են սոցիալական մասնակցության աճին և խտրականության նվազեցմանը։ Երեխաների իրավունքների ոլորտում Հայաստանը մշակել է երեխայի իրավունքների մասին նոր օրենքի նախագիծ և ընդլայնել է ընտանեկան խնամքի տարբերակների շրջանակը, ներառյալ խնամատարությունը և ցերեկային խնամքի ծառայությունները։ Բարելավվել են վաղ ամուսնությունները կանխելու, երեխաների պաշտպանությունը ամրապնդելու և ներառական կրթությունը խթանելու ինստիտուցիոնալ մեխանիզմները: Վերանայվել են անչափահասների գործերով արդարադատության իրականացման գործընթացները, և ջանքեր են գործադրվել երեխաների ձայնը լսելի դարձնելու և պաշտպանելու համար: Պարո՛ն նախագահ, Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների է բախվել։ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանն ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընդունել է ավելի քան 115.000 փախստականի։ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այս մարդկանց կարիքները հասցեագրելու, մասնավորապես՝ երկրի կրթական, սոցիալական և առողջապահական համակարգերում նրանց ներառելու համար։ Հայաստանը շարունակում է ուշադրություն հրավիրել մարդասիրական խնդիրների վրա, այդ թվում՝ անհետ կորածների, բռնի անհետացումների և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վրա։ Մենք ընդգծում ենք անհետ կորածների ճակատագրերը պարզելու գործում սերտ համագործակցության և պատանդառված անձանց իրավիճակի հասցեագրման հարցում միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի նորմերի խիստ պահպանման անհրաժեշտությունը։ Պարո՛ն նախագահ, Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը նաև ակտիվ և սկզբունքային մասնակից է եղել մարդու իրավունքների համաշխարհային գործընթացներին: ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ լինելու ընթացքում (2020–2022թթ.) Հայաստանը առաջնահերթություն է տվել հրատապ խնդիրների, այդ թվում՝ ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը, խոսքի ազատության խթանմանը, փոքրամասնությունների պաշտպանությանը և խոցելի խմբերի իրավունքներին: Մենք շարունակում ենք ակտիվ և սկզբունքային դեր խաղալ մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մեջ, մասնավորապես՝ խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարում, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման գործում: Հայաստանը նախաձեռնել է դեկտեմբերի 9-ը որպես ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր սահմանելու գործընթացը և հետևողականորեն ներկայացնում է Մարդու իրավունքների խորհրդի բանաձև ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին և այս երկխոսությունը համարում է գործընկերների հետ համագործակցության և փոխադարձ աջակցության եզակի հնարավորություն: Մենք գիտակցում ենք, որ մարդու իրավունքների խթանումն ու պաշտպանությունը շարունակական ջանք է, և մենք հաստատակամ ենք կառուցողական կերպով համագործակցելու բոլոր պատվիրակությունների հետ և դիտարկել այս քննարկման ընթացքում ստացված բոլոր հանձնարարականները: Շնորհակալություն»:


ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

23:54

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ կործանիչ

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ...

23:49

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»...

23:47

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերին. «Փաստինֆո»

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են...

23:35

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ...

16:09

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության կորուստ

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության...

15:49

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով»...

15:26

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

15:09

Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են

Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել...

14:26

Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների...

14:07

Դավիթին տեղափոխել են հիվանդանոց

Դավիթին տեղափոխել են հիվանդանոց

14:05

Պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․...

13:48

Շատ համով հոտեր են գալիս ձեր խոհանոցից. Փաշինյանը՝ Էջմիածնի մանկապարտեզում.

Շատ համով հոտեր են գալիս ձեր խոհանոցից. Փաշինյանը՝ Էջմիածնի...

13:27

Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար

Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար

13:04

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 3-ին

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 3-ին

12:48

Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է տնային...

12:23

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

12:07

Մոսկվա-Չելյաբինսկ գնացող գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից, կան վիրավորներ

Մոսկվա-Չելյաբինսկ գնացող գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից, կան...

11:52

Իրանը հայտարարել է ամերիկյան ևս մեկ հինգերորդ սերնդի F-35-ի խոցման մասին

Իրանը հայտարարել է ամերիկյան ևս մեկ հինգերորդ սերնդի F-35-ի խոցման...

11:34

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ապրիլի 3-ի առավոտյան դրությամբ

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ապրիլի 3-ի առավոտյան...

11:17

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44