«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի: Նմանատիպ Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ․ սա այն գումարն է, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Պատգամավորը ընդգծել է նաև, որ մեր երկրում մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից: Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ Օրենսդրական նախաձեռնության և կից առաջարկվող կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելու նպատակն է մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների մինչև 37 տարին լրանալը հետախուզման մեջ մնալը և այլն: Հարկ է նշել, որ Հայկ Սարգսյանը նախաձեռնել էր զինվորական ծառայությունից ազատվելու համար ֆինանսական փոխհատուցման օրենսդրական նախագիծը, բարձրացրել վճարի շեմը, որն արդեն ուժի մեջ է մտել»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
16:26 20.06.25
13:46 20.06.25
13:03 20.06.25
15:48 20.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03