Բոլորն են ցանկանում հարուստ լինել: Գոնե մի փոքր ավելի հարուստ, քան այժմ: Մեկը ցանկանում է նոր մեքենա ունենալ, մյուսը` նոր ականջօղեր, կամ էլ ուղևորվել կղզիներ ճանապարհորդության, կամ ավելի մեծ աշխատավարձ ստանալ: Psifactor.ru կայքը ներկայացրել է 3 պատճառ, թե ինչու մինչ այժմ հարուստ չեք:
1. «Ընտանեկան սահմանափակումներ»: Յուրաքանչյուր ընտանիք իր վերաբերմունքն ունի գումարին և այն վաստակելու միջոցներին: Որոշ ընտանիքներում ասում են` ազնիվ աշխատանքով այդքան չես կարող վաստակել, նշանակում է՝ գողացել ես, որոշ ընտանիքներում էլ ասում են, թե գումարը դժվարությամբ են աշխատում, և այլն: Բնականաբար, երեխան յուրացնում է այդ ամենը: Նույնիսկ, եթե այդ նույն երեխան գիտակցաբար մտածում է, որ իր դեպքում ամեն ինչ այլ կլինի, նա շեղվում է ընտանեկան մոդելից և այն ենթագիտակցորեն տանում իր հետ: Հիշեք բոլոր ընտանեկան սահմանափակումները և գրեք դրանք թղթի վրա: Նայեք ցանկը, նշեք, թե ինչպես են դրանք ազդում ձեր կյանքի վրա, ձեզ վրա: Հնարավոր է` դրանց որոշ մասը ձեզ դուր է գալիս, կամ համաձայն եք դրանց հետ: Այդ դեպքում ընդունեք դրանց օգտակարությունը: Գրի առեք նաև նրանք, որոնք օգնում են գումար աշխատելուն:
2. «Սխալ նպատակներ» (կողմնորոշում ներքին կարգավիճակին, և ոչ թե՝ ներքին պահանջներին): Այսպիսի մարդիկ ասում են`ես մեքենա եմ ուզում, բնակարան, ավելի թանկ ժամացույց, ավելի թանկարժեք ճամփորդություն, այդ դեպքում ես կկայանամ: Այդքան էլ այսպես չէ: «Խնդիրները» ներսում են, իսկ ներքին անվստահությունը չի կարելի կարկրել նյութական միջոցներով: Այդ անվստահությունը կերակրվում է զգացմունքներով, որոնք անձը ստանում է իրերից, իսկ զգացմունքներն արագ անցնում են: Եվ անհրաժեշտ է նորից գնել, նորից ինչ-որ բանի հասնել: Եթե այսպիսի մարդը խիզախություն ունենա ներքին հայացք նետել, կկարողանա տեսնել իրական պահանջներն ու ցանկությունները: Դրանք կարող են զգալիորեն տարբերվել: Օրինակ` առևտրային կազմակերպությունում թոփ-մենեջերի փոխարեն՝ ես ցանկանում եմ նկարել: Ներքինը չտեսնելը ձեռնտու չէ. քանի դեռ չես տեսնում, կարծես թե ոչինչ անելու անհրաժեշտություն չկա` բոլորի հետ մրցավազքի մեջ ես մտնում, և լավ է, իսկ կյանքն անցնում է:
3. «Սեփական արգելափակումներ». երբ մարդու մոտ կարծես թե ամեն ինչ կարգին է, իսկ ֆինանսները չեն բավականացնում: Մարդն աշխատում է, փորձում, ամեն ինչ՝ ինչպես բոլորի դեպքում… սակայն ողջ ընթացքում հազիվ են ապրում` աշխատավարձից աշխատավարձ, վարձով բնակարան, վարկեր: Արտաքինից ամեն ինչ կարգին է` հագնված են, կուշտ, բայց մշտական վախի և լարվածության մեջ:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55