«Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվել է ապօրինի, միջազգային սկզբունքներին ոչ համահունչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ դա ոչ թե սահմանազատում ու սահմանագծում է, այլ հակառակորդի կողմից պարտադրված հատվածում միակողմանի զիջում։ «Հայաստանի ինքնիշխան տիրապետության տակ գտնվող տարածքից հանձնվել են տարածքները, փոխարենը ոչ մի բան չեն ստացել»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը։ Ս. Օհանյանի խոսքով, հակառակորդը շարունակում է պայմանները թելադրել. «Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ որևէ այլ հատվածում Ադրբեջանը որևէ զիջում չի իրականացրել թեկուզ նույն Կիրանց-Բերքաբեր տարածքում, որտեղ 800 հեկտարից ավելի մենք տարածքներ ունենք։ Եթե փոխզիջման գնային, իրենք էլ այդ տարածքում կզիջեին։ Միակողմանի զիջում է. երկու հակառակորդ պետություններ, որոնք ձգտում ենք դառնալ հարևան պետություններ, խաղաղ համակեցությամբ ապրել, փոխզիջումային տարբերակով պետք է իրականացվեր սահմանազատում/սահմանագծումը»։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից, որտեղ ցանկանում է, այնտեղ էլ անցկացվում է սահմանազատում/սահմանագծում։
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
13:21
13:14
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15