Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հետաձգել է մայիսի կեսերին նախատեսված այցը Խորվաթիա, Նորվեգիա և Նիդեռլանդներ։ Այս մասին հայտնում են հնդկական ANI լրատվական գործակալությունը և India հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։ «Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճը», - հաղորդում է India TV-ն: Անցած գիշեր Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի ընթացքում հնդկական զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Պակիստանին, Ջամու և Քաշմիրի տարածքին, որը Նյու Դելին համարում է Պակիստանի կողմից օկուպացված: Հնդկաստանի իշխանությունները գործողությունը բացատրել են զինյալների հարձակումները կանխելու ցանկությամբ։ Նյու Դելին պնդում է, որ հարձակումներն իրականացվել են «ահաբեկչական ճամբարների» վրա, ներառյալ «Ջեյշ-է-Մուհամեդ» խմբավորման հենակետը Բահավալպուրում և Լաշկար-է-Թայբա շարժման բազան Մուրիդկեում: Երկու երկրների միջև հակամարտությունը սրվել է ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որից հետո զինված պակիստանցիները կրակ են բացել զբոսաշրջիկների վրա։ Զոհվել է 26 մարդ, այդ թվում՝ 25 հնդիկ և մեկ զբոսաշրջիկ Նեպալից։ Դրանից հետո երկու երկրների ղեկավարները հայտարարել են ռազմական գործողությունների պատրաստակամության մասին։
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44