ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ում երեկ ԱԺ-ում սպառնացել էր Ալեն Սիմոնյանը, գրել է․
«Երբեմն հանդիպում եմ հարցի՝ ինչու է ընդդիմությունը շարունակում գնալ Ազգային ժողով, երբ ակնհայտ է, որ այնտեղ հաճախ հանդիպում է ագրեսիայի, վիրավորանքների, երբեմն էլ՝ ֆիզիկական բռնության։ Փաշինյանը հաճախ կորցնում է ինքնատիրապետումը, պատգամավորների վրա հարձակվում են, խոսքի իրավունքը հաճախ սահմանափակվում է։ Այո, այս ամենը իրականություն է։ Բայց հարցը սա չէ։ Հարցն այն է՝ իսկ ի՞նչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները։ Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ընդդիմադիրները չպետք է մասնակցեն նաև Երևանի ավագանու նիստերին, որովհետև այնտեղ էլ նույն լկտիությունն ու ճնշումն է։ Ընդդիմադիր հայացքներ ունեցողները չպետք է ոտք դնեն Նոր Նորքի թաղապետարան, որովհետև այնտեղ ընդդիմադիր քաղաքացիներին ծեծում են։ Ուրեմն պետք չէ նաև բողոքի ցույցեր ու ակցիաներ կազմակերպել, որովհետև այդ դեպքում էլ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ է կիրառվում, իսկ կազմակերպիչների վրա կարվում են շինծու քրեական գործեր։ Մարդիկ պետք է զգուշանան նաև փողոց դուրս գալուց, որովհետև Փաշինյանի ավտաշարասյունը խելագարի նման սլանում է փողոցներով ու վրաերթ իրականացնում կամ վթարային իրավիճակներ ստեղծում։ Խնդիր է նաև սոցցացներում կարծիք արտահայտելը, որովհետև կարող ես ենթարկվել քրեական հետապնդման... Ուրեմն ի՞նչ անել։ Հրաժարվե՞լ պայքարից, զիջե՞լ քո պայքարի խրամատը, թողնել՝ դա է՞լ վերցնեն, թե՞ մնալ ու դիմակայել։ Որովհետև եթե մենք լքում ենք բոլոր այն հարթակները, որտեղ թշնամական մթնոլորտ է, ապա մենք հենց նրանց գործն ենք հեշտացնում»։
23:14
22:56
19:31
19:27
19:09
13:45
13:28
13:05
12:35
12:18
10:48
10:35
10:18
09:53
09:47
09:45
09:36
09:28
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34