ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ.
«Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը: Ցավոք, տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ: Մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները: Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը և հպարտությամբ հիշում Հայաստանի և Արցախի քաջ հայորդիների հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակները նաև Մեծ հայրենականի տարիներին: Մեր ժողովրդի զավակները պատվով են անցել այդ մեծ դժվարին ճանապարհը. Հայոց ցեղասպանությունից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից մոտ 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում: Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին շուրջ 27 միլիոն կյանք: Հայ ժողովուրդը, որպես այդ պայքարի անմիջական մասնակից, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին չափազանց մեծ զոհողություններ է կրել և արժանի ներդրում ունեցել մարտադաշտում: Մեր հայրերն ու պապերը ութ տասնամյակ առաջ հաղթանակ են տարել համընդհանուր չարիքի՝ ֆաշիզմի, բռնակալության և այլատյացության դեմ պայքարում: Նրանք պաշտպանել ենք մեր հայրենիքը, մեր տները, մեր արժանապատվությունը, աստվածապարգև մեր իրավունքը՝ ապրելու ազատ և անկախ, և նրանք հաղթել ենք: Բայց այսօր ֆաշիզմը, ընդունելով ժամանակակից ձևեր և դիմակավորվելով նորաձև կարգախոսների տակ, դեռ կենդանի է: Բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում՝ հայերս, 21-րդ դարում ստիպված ենք կրկին պայքարել նեոֆաշիստական գաղափարախոսության դեմ՝ իր բոլոր արտահայտչաձևերով: Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս: Հայրենական Մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել: Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին փառահեղ հաղթանակի և խաղաղության գինը: Փա՛ռք մեր հերոսներին»։
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
13:32 17.10.25
13:48 17.10.25
15:58 17.10.25
19:01 16.10.25
13:03 17.10.25
18:41 16.10.25
13:58 17.10.25
18:46 16.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35