Եթե մեկն ինձ մի քանի տարի առաջ ասեր, թե 38 տարեկանում դեռ դուրս եմ գալու մրցագորգ՝ մրցելու, կժպտայի, ֆեյսբուքյան իր էջում գրել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։ «Բայց գործընթացներն այնպես ընթացան, որ, չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանս, նախ վերադարձա ակտիվ սպորտ՝ կարիերայիս 4-րդ Օլիմպիական խաղերի համար (ժամանակին վաստակածս այդ իրավունքն ուղղակի գողացվել էր ինձանից…), և ապա երեկ՝ հենց ծննդյանս օրը, դարձա Պանամերիկայի փոխչեմփիոն: Շնորհակալ եմ Արգենտինայի ըմբշամարտի ֆեդերացիային՝ այս հնարավորությունն ընձեռելու համար: Եվ, իհարկե, հայրենիքիս՝ Հայաստանին, որի շնորհիվ այն եմ, ինչ կամ: Վերջին ամսիներին տարբեր մարդիկ հարցնում էին, թե ինչի՞ս է պետք, երբ ունեմ բոլոր այդ նվաճումները: Այս քայլին գնալու պատճառը բնավ սպորտային նոր տիտղոս նվաճելու նպատակը չի եղել: Այլ ցանկությունը դուրս գալու համազգային/անձնական անվերջ թվացող պարտության շղթայից, ամոթից, նվաստացումից, երբ պետական ամենաբարձր մակարդակով մեզ փորձում են համոզել, որ թույլ, լուզեր լինելն է ճիշտ, հաղթելը հայի մասին չէ… Անչափ դժվար ժամանակներ ենք ապրում: Հուսամ՝ այս հաղթանակով, թեկուզ և սպորտային, հնարավոր կլինի ևս մեկ անգամ ապացուցել, որ անհնար բան չկա: Ուղղակի պետք է ունենալ նպատակ և պայքարել անխնա՝ դրան հասնելու համար: Շնորհավոր Մայիսի 9»,-գրել է Ջուլֆալակյանը։
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
13:32 17.10.25
13:48 17.10.25
19:01 16.10.25
15:58 17.10.25
18:46 16.10.25
13:58 17.10.25
18:41 16.10.25
13:03 17.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35