ARM | RUS |

Նախաքննության փուլում է գտնվում լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ 2 քրեական վարույթ

14.05.25 | 11:46

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ), հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Լ.Ա.-ն 2023 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Գյումրու դպրոցներից մեկի տնօրենի, աշխատակիցների և աշակերտների ենթադրյալ անօրինական գործունեության վերաբերյալ տարբեր իրավապահ կառույցների ղեկավարներին 18 դիմում է ներկայացրել: Հիշյալ դիմումներում նշված հանգամանքները ստուգելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգողական գործողությունների արդյունքում հանցագործությունների ու այլ իրավախախտումների վերաբերյալ որևէ տվյալ ձեռք չեն բերվել, որի մասին գրավոր տեղեկացվել է Լ.Ա-ին: Մինչդեռ վերջինս սահմանված կագով դրանք բողոքարկելու փոխարեն՝ իր անհամաձայնությունները հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր կողմից շահագործվող էջում տեղադրված գրավոր հրապարակումներում: Մասնավորապես՝ իր ֆեյսբուքյան էջում Լ.Ա.-ն հրապարակել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազի և նույն մարզի դատախազության աշխատակիցների, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի և նույն վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնակատարի և նույն վարչության ծառայողների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին արատավորող և նրանց՝ ՀՀ սահմանադրության 23-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ, որոնց առթիվ նախաձեռնված 5 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: Լ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) (10 դրվագ): 2024 թվականի հուլիսի 31-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, որը հաստատվել և ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Բացի այդ, 2024 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունից ստացված գրությամբ՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու որոշման պահանջը կատարելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն այցելել է Լ.Ա.-ի բնակարան, որտեղ վերջինս բազմաթիվ վարկաբեկիչ և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ոստիկանության աշխատակցի հասցեին: Օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակցի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Լ.Ա.-ի ֆեյսբուքյան էջում, մի քանի լրատվական կայքերում և յութուբյան ալիքներում կան վերջինիս կողմից իր վերաբերյալ վարկաբեկիչ և վիրավորական արտահայտություններ պարունակող տեղեկություններ, որոնց ներքո տեղադրված է եղել իր լուսանկարն ու տեսաձայնագրությունը, ինչով վնաս է պատճառել իր իրավունքներին, պատվին և բարի համբավին՝ խոչընդոտելով որպես ծառայողի իր գործունեությանը: Շիրակի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 25-ին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Արդարադատության դեմ ուղղված վերոնշյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթների շրջանակներում Լ.Ա.-ի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված առավել մեղմ խափանման միջոց՝ բացակայելու արգելք: Այնուհետև, Լ.Ա.-ն 2024 թվականի դեկտեմբերի 14-ին Գյումրու դպրոցներից մեկի անձնակազմի և աշակերտների հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ, ինչի հետևանքով խոչընդոտվել է հիշյալ կազմակերպության բնականոն աշխատանքը: Բացի այդ, Լ.Ա.-ն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բղավելով դատարանի աշխատակազմի և դատավարության մասնակցի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, ինչպես նաև ստորացրել է դատավարության մասնակցին, որի հետևանքով խոչընդոտվել է հիշյալ կառույցի բնականոն աշխատանքը: Դրանից հետո, Լ.Ա.-ն Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2025 թվականի ապրիլի 18-ին նշանակված դատական նիստի ընթացքում և նիստից հետո անհարգալից վերաբերմունք է դրսևորել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ, որը դրսևորվել է դատավորի պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վերջինիս վիրավորելով, այն է՝ դատական նիստերի դահլիճում, դատարանի վարչական շենքի միջանցքում դատավորի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ, գործողությունների ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել և հրապարակվել է Լ.Ա.-ի կողմից իր սոցիալական կայքէջում: Լ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) (2 դրվագ) և 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով): Հաշվի առնելով այն, որ բարձր է ռիսկը, որ վերջինս ազատության մեջ գտնվելու դեպքում իր դեմ մեղադրական բնույթի ցուցմունքներ տված վկաների, այդ թվում նաև անչափահասների վրա կգործադրի ազդեցություն, որպիսի հանգամանքը պայմանավորված է վերջիններիս անչափահասին բնորոշ հոգեհուզական վիճակով, ինչի մասին է վկայել այն, որ Լ.Ա-ն հայտնել է արդեն իսկ դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ աշակերտների հետ խոսելու, իրականությունը պարզելու նպատակով դպրոց այցելելու և աշակերտների հետ զրույց ունենալու մասին և նկատի ունենալով, որ նախկինում Լ.Ա.-ին մեղսագրված արդարադատության դեմ ուղղված վերոնշյալ հանցանքների վերաբերյալ վարույթների շրջանակներում վերջինիս նկատմամբ կիրառված առավել մեղմ խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ի զորու չի եղել ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և վերջինս, ունենալով մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իմանալով իր պարտականությունների մասին, կրկին կատարել է արդարադատության շահերի և հասարակական կարգի դեմ ուղղված առերևույթ հանցանքներ, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Լ.Ա-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, հաստատել է Լ.Ա.-ի կողմից առերևույթ հանցանքներ կատարելու հիմնավոր կասկածը, ինչպես նաև գնահատելով ներկայացված քրեական վարույթի նյութերը, որոշում է կայացրել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին»։


Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ...

16:09

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության կորուստ

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության...

15:49

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով»...

15:26

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

15:09

Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են

Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել...

14:26

Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների...

14:07

Դավիթին տեղափոխել են հիվանդանոց

Դավիթին տեղափոխել են հիվանդանոց

14:05

Պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․...

13:48

Շատ համով հոտեր են գալիս ձեր խոհանոցից. Փաշինյանը՝ Էջմիածնի մանկապարտեզում.

Շատ համով հոտեր են գալիս ձեր խոհանոցից. Փաշինյանը՝ Էջմիածնի...

13:27

Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար

Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար

13:04

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 3-ին

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 3-ին

12:48

Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է տնային...

12:23

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

12:07

Մոսկվա-Չելյաբինսկ գնացող գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից, կան վիրավորներ

Մոսկվա-Չելյաբինսկ գնացող գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից, կան...

11:52

Իրանը հայտարարել է ամերիկյան ևս մեկ հինգերորդ սերնդի F-35-ի խոցման մասին

Իրանը հայտարարել է ամերիկյան ևս մեկ հինգերորդ սերնդի F-35-ի խոցման...

11:34

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ապրիլի 3-ի առավոտյան դրությամբ

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ապրիլի 3-ի առավոտյան...

11:17

Կարմիր խաչը տագնապ է հնչեցնում. Իրանը կարող է մնալ առանց բժշկական օգնության

Կարմիր խաչը տագնապ է հնչեցնում. Իրանը կարող է մնալ առանց բժշկական...

10:52

ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան

ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի...

10:39

Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ … Լուսինե Մարտիրոսյան

Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ … Լուսինե...

10:38

Փրկարարական ստորաբաժանումների մրցունակությունը հիմնված է փորձի վերլուծության և նորարարության վրա․ ՓԾ տնօրենն աշխատանքային այց է կատարել Վայոց ձոր

Փրկարարական ստորաբաժանումների մրցունակությունը հիմնված է փորձի վերլուծության և նորարարության վրա․...

10:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44