Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար, թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Հանրության աչքի առաջ է եղել, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում Լեւոն Քոչարյանին, ընդ որում՝ քննության ընթացքում անձիք են հարցաքննվել, որոնք հաստատել են այդ փաստը, իսկ Լեւոն Քոչարյանի մարմնի վրա բռնության հետքերի եւ մարմնական վնասվածքների առկայությունը հաստատվել է նաեւ դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն 2024 թվականի սեպտեմբեր ամսից մինչ օրս ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։ Ընդ որում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱԺ նիստի ժամանակ հայտնել է, որ նմանատիպ գործերի դեպքում գործուն քայլեր անելու համար կարեւոր նշանակություն ունի հենց դատաբժշկական եզրակացությունը, որը Լեւոն Քոչարյանի դեպքում առկա է, մինչդեռ ակնհայտ է, որ այս մոտեցումն անտեսվում է պատգամավորի գործի դեպքում, եւ զավեշտալի ձեւով փորձ է կատարվում ներկայացնել իրողությունն այնպես, թե իբր Լեւոն Քոչարյանի մարմնի վրա առկա բռնի հետքերն առաջացել են ինքնավնասման պայմաններում։ Հ.Գ. Քրեական վարույթը նախաձեռնվել է խոշտանգման հատկանիշներով, որն, ի դեպ, վաղեմություն չունի, հետեւաբար, վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է»։
14:45
14:28
14:10
13:58
13:45
13:22
13:04
12:55
12:45
12:21
12:04
11:58
11:46
11:29
11:03
10:45
10:21
09:56
09:46
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47