Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ Կերպարվեստի բաժնի աշակերտ Էլինա Ասրյանի «Գունավորիր կյանքդ» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ ուսուցիչ Վահե Բաղումյանի ղեկավարությամբ։
Արվեստի դպրոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանի խոսքով` ցուցահանդեսները և մշակութային միջոցառումները կարևոր են։
«Մենք տարվա ընթացքում շատ ցուցահանդեսներ ենք ունենում, բայց անհատական ցուցագանդեսն ավելի դժվար և պատասխանատու է։ Էլինան մշտապես առանձնանում և աչքի է ընկնում իր տեսակով եւ ակտիվությամբ»,-ասաց Հովհաննիսյանը։
Հատուկ հյուրերի ցանկում էին Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանն իր աշխատակազմով։
Էլինայի գունավոր իրականությունն ու օրվա տրամադրությունը կիսելու էին եկել նաև թիվ 192 դպրոցի իր ուսուցիչներն ու ընկերները։ Նկարչուհին հյուրերի հետ նկարազարդեց տորթը` որպես նոր փորձառություն։
«Այսօր կանգնած եմ այստեղ գունավոր երազանքներով և լեցուն սրտով։ Ցուցադրված ամեն նկարն ունի մի մասնիկ Ձեզնից՝ Ձեր համբերությունից, սիրուց, ու ոգեշնչող խոսքերից։ Դուք ինձ սովորեցրիք, որ արվեստը միայն վրձին ու գույն չէ՝ այն սիրտ է, զգացմունք, և անտեսանելի թել, որ կապում է մարդուն աշխարհին։ Ձեր շնորհիվ ես սովորեցի ոչ միայն նկարել, այլ նաև տեսնել այն, ինչ ուրիշները երբեմն չեն նկատում՝ լռության գեղեցկությունը, երազների գույները, ու ամենակարևորը՝ ինքս ինձ։ Անչափ շնորհակալ եմ Ձեր նվիրվածության, հավատի և գույներով լի ճանապարհի համար, որ բացեցիք իմ առաջ»,-նշեց Էլինան։
Նրա ուսուցչի խոսքով` նոր գունային փոփոխություններ և մոտեցումներ են սկսվել Էլինայի մոտ, որը արտահայտվում է նկարներում։
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
13:22
13:04
12:55
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47