Վերջին շրջանում նիստերին ավելի շատ քննարկվում են ռազբորկաները, քֆուրները, այլանդակ պահվածքները, ամեն ինչ, բացի նրանից, ինչն այս պահին սպառնում է ՀՀ-ին և կախված է ՀՀ-ի գլխին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ավելացրեց, որ այսօր ոչ ոք չի հիշում, թե ուր ենք հասել բանակցային գործընթացում.«Ո՞վ է հիշում, թե որ կետին ենք հասել, քանի որ դրանից է կախված, թե ինչ է սպառնում ՀՀ-ին և ինչ է առաջիկայում սպասվում։ Հանրությանը հայտարարվեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններն ավարտվել են, փաստաթուղթը, որը բաղացած է 17 կետից, չի հրապարակվում, թաքցվում է հասարակությունից»։ Պատգամավորը նաև անդրադարձավ սահմանազատման գործընթացին՝ նշելով.«Մի քանի ամիս առաջ ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից համատեղ հայտարարություն տարածվեց, որտեղ նշվեցին այն ուղղությունները և հիմքերը, որոնց հիման վրա հյուսիսից՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան սահմանից պետք է սկսվեր սահմանազատման գործընթացը։ Հաշվի առնելով, որ դրա մի կտորն իրականացվել էր Կիրանցի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում՝ հարցեր են առաջանում՝ ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ է թաքցնում կառավարությունը, որ սահմանազատման հետ կապված որևէ պրոցես գոյություն չունի»։ Խոսելով առաջնագծում առկա իրավիճակից՝ Աբրահամյանը նշեց, որ մեկ ամսից ավելի է՝ սահմանագծի երկարությամբ հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվում.«Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունն առաջին մեկ շաբաթվա ընթացքում փորձում էր քողարկել այդ հանգամանքը, հետագայում իրավիճակն այնպիսի կետի հասավ, որի պայմաններում անհնարին դարձավ այլևս տեղեկատվություն չսփռելը։ Ինչո՞ւ է իշխանությունը փորձում քողարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ Կարծում եմ՝ սա առաջին հերթին պայմանավորված է կեղծ «խաղաղության» փուչիկի փչմամբ։ Հատկապես 2026 թվականի նախընտրական տրամաբանության շրջանակներում իշխանություններին ձեռնտու չէ, որ այս պահին պայթի։ Դա վնասում է միֆականացված այն ողջ տեսլականը, որ իշխանությունն անընդհատ ներկայացնում և տապալում է»։
17:04
16:47
16:17
15:55
15:52
15:36
15:26
14:51
14:38
14:17
14:04
13:42
13:19
13:03
12:45
12:17
12:03
11:47
11:22
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47