«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ՔԿ պաշտոնյա է ձերբակալվել։ Լրատվամիջոցի՝ իրավապահ մարմիններում աղբյուրները հայտնում են, որ այս պահին ձերբակալված է գլխավոր վարչության 5-րդ վարչության պետը, որն այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՔԿ-ում։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է Դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։ Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում․ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։ Պաշտոնական մեկնաբանության համար «Փաստինֆո»-ն դիմել է թե՛ ՔԿ-ին, թե՛ ՀԿԿ-ին, թե՛ դատախազությանը։ Դատախազությունից գրավոր հարցում են պահանջել, ՔԿ-ից և ՀԿԿ-ից չեն հերքել լուրը՝ նշելով, որ չեն մեկնաբանում։ Ի դեպ, մասնագետները նշում են, որ տվյալ պարագայում կարծես թե խախտվել է նաև իրեղեն ապացույցների պահպանման կարգը։ Մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպության, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն։ Տվյալ պարագայում գումարը չի փոխանցվել ՔԿ-ի դեպոզիտային հաշվին։ ՔԿ-ում բավական լարված վիճակ է. կասկածի տակ են վարչության գրեթե բոլոր աշխատակիցները, ստուգվոում են յուրաքանչյուրի կապերը։
22:45
22:09
18:25
17:45
17:28
17:14
16:56
16:47
16:35
16:02
15:42
15:07
14:48
14:23
14:07
13:57
13:08
12:47
12:35
12:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35