ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին, որում մասնավորապես ասվում է.
«Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ շրջանավարտ Հավատում եմ ձեր ներուժին և ապագան ավելի լավը դարձնելու առողջ ձգտմանը՝ ուզում եմ, որ ձեր կառուցողական յուրաքանչյուր նախաձեռնություն հաջողությամբ պսակվի․․․ Եղեք առողջ և միշտ ձգտեք լավագույնին: Համալսարանական հարկի ներքո գործող «Հերացի» ավագ դպրոցն այսօր հրաժեշտ է տալիս 189 շրջանավարտի: Ուրախ եմ, որ ավարտողների զգալի մասը` շուրջ 70 տոկոսը ԵՊԲՀ դիմորդ է, ապագա բժիշկ, որոնք, ավարտելով կենսաքիմիական հոսքում, իրենց ուսումնառությունը շուտով ուսանողական նստարանին կշարունակեն արդեն բժշկական կադրերի մեկդարյա դարբնոցում` նպաստելով հայրենի բժշկագիտության զարգացման գործին: Սիրելի՛ շրջանավարտներ, ծնողներ, այսօր շնորհավորական խոսքեր կլսեք կրթության պատասխանատուներից, մանկավարժներից, կրթության կազմակերպիչներից` ի դեմս տիկին Սարգսյանի, որոնք փոխանցել են աշակերտներին ամենաարժեքավորը` գիտելիք: Հավատացեք մեր մեծագույն ցանկությունն է, որպեսզի յուրաքանչյուրդ դառնա Հայաստանի արժանի քաղաքացի` հայրենասիրությամբ և գիտելիքով զինված, գործի ի շահ մեր երկրի: Ի տարբերություն նախորդ տարիների, անչափ ուրախ եմ, որ այս ուսումնական տարում դուք վերջապես հնարավորություն ունեցաք սովորել և ավարտել դպրոցը իր ճիշտ տեղակայման հասցեում, վերակառուցված պայմաններում: Գաղտնիք չէ, որ երկարատև հիմնանորոգման աշխատանքներից հետո դպրոցի բացմանը բժշկական բուհում երկար են սպասել: Հանրապետության լավագույն ավագ դպրոցների շարքում կարևոր դեր ունեցող համալսարանական հանրակրթական հաստատության հաջողությունները տարիներ շարունակ ակնառու են ու տեսանելի հանրության համար: Մի քանի տարի ընթացող շինարարության արդյունքում այժմ ունենք միջազգային, ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթագիտական հաստատություն, որտեղ ապահովված են արդյունավետ կրթական գործընթացի իրականացման բոլոր հնարավորությունները: Այսպիսով, ամփոփելով խոսքս, ուրախ եմ այսօր այս երիտասարդական, ապագայի գեղեցիկ ծրագրերով լցված միջոցառմանը մասնակցելու համար: Բոլորիդ բարի երթ դեպի մեծ կյանք, լուսավոր ու վառ ապագա, երջանիկ օրեր»:
15:35
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03