Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2025 թվականի մարտ ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ 2500 պատանիներ ու աղջիկներ:
Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են օլիմպիադայի Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքային փուլերին: ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներն անցկացվել են 2025 թվականի մայիսի 22-ին՝ Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցում, որին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված Գավառի N 4, Ճամբարակի N 1, Վարդենիսի N 2, Սևանի N 3 հիմնական դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը:Մրցաշարին մասնակցել են մինչև 14 տարեկան դպրոցականները: Օլիմպիադան անցկացվել է թիմային հաշվարկով, ընդ որում, թիմը բաղկացած է եղել տվյալ դպրոցի 4 աշակերտներից, որոնցից առնվազը 1-ը՝ աղջիկ:Այն անցկացվել է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև, որի ընթացքում խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): Երկրորդ տեղը գրավել է Վարդենիսի N 2 հիմնական դպրոցի թիմը (մարզիչ՝ Արմեն Սիմոնյան), իսկ երրորդ տեղը` Գավառի N 4 հիմնական դպրոցի թիմը (մարզիչ՝ Արև Արզաքանցյան)։ Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին և մարզիչներին «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության» կողմից հանձնվել են հուշանվերներ:Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում:
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47