ARM | RUS |

Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի, եթե կա միասնություն, նպատակ և ազգանվեր առաջնորդություն․ Իշխան Սաղաթելյան

28.05.25 | 18:27

Հայաստանի առաջին Հանրապետության 107-րդ ամյակին նվիրված միջոցառմանը ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը․

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ․ Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի կողմից շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Սարդարապատի ճակատամարտի վճռորոշ հաղթանակի կապակցությամբ: Մայիսի 28-ը ոչ միայն անցյալի արժևորման, այլև այսօր հետևություններ անելու, պայքարի ճիշտ ռազմավարություն ընտրելու օր է: Ի՞նչ տեղի ունեցավ 107 տարի առաջ. Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո, ոգևորված աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններով, թուրքական կանոնավոր զորախմբերը մի քանի ուղղություններով ներխուժեցին Արևելյան Հայաստան՝ փորձելով վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին և իսպառ փակել Հայկական հարցը: Բայց Թուրքիան հաշվի չէր առել կարևոր մի հանգամանք. ժամանակի հայկական էլիտան՝ քաղաքական վերնախավը, Արամ Մանուկյանները, հոգևոր հայերը գիտակցեցին, որ, եթե չկանգնեցնեն թուրքական կանոնավոր զորքերի ընթացքը, հայ ժողովուրդը կարող է այլևս գոյություն չունենալ: Եվ տեղի ունեցավ Մեծ շրջադարձը: Մի քանի ճակատներում՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, Շիրակում կասեցվեց թշնամու ընթացքը, հետ շպրտվեցին թուրքական զորախմբերը, թշնամին չհասավ իր նպատակին։ Արդյունքում Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակեց «Հայկական գավառների միակ և գերագույն իշխանություն»: Տեղի ունեցավ դարերով սպասված հրաշքը․ վերականգնվեց հայոց պետականությունը, սկիզբ դրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը։ Հետևաբար, Մայիսի 28-ը պարզապես ինչ-որ մի ճակատամարտում հաղթանակի օր չէ։ Մայիսի 28-ը պատմությունը բեկելու, մեր մահվան դատավճիռը չեղարկելու, մեր ժողովրդի կամքի, միասնության, պայքարով սեփական ապագան որոշելու խորհրդանիշն է։ Մայիս 28-ը ապացույց է, որ պարտությունը կարող է շրջվել հաղթանակի, եթե կա միասնություն, կա նպատակ, և կա ազգանվեր առաջնորդություն։ Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք կրկին ճակատագրական շրջադարձի առջև ենք։ 1918թ․ մայիսը սովորեցրեց մեզ, որ ճակատագիրը կերտում են նրանք, ովքեր չեն ենթարկվում վախին, թուլությանը, թշնամու հրահանգներին։ Սարդարապատի հերոսամարտը ծնվեց ոչ միայն հրամանատարների որոշումով, այլև ժողովրդական ընդվզումով՝ հանուն ազգի փրկության։ Այո՛, մենք այսօր պարտություն ենք կրել։ Այո՛, ցավը և կորուստը շատ մեծ է։ Բայց այն ազգը, որն ունի Սարդարապատ և ապրում է այդ ոգով, չի՛ կարող հանձնվել, չի՛ հանձնվելու։ Ինչպես 107 տարի առաջ, հիմա էլ Դաշնակցության նպատակը իշխանությունը չէ, այս կամ այն ուժին հաղթելը չէ, մեր նպատակը հայ ժողովրդի հարատևումն է, մեր ազգի ապագան է, մեր ազգային ինքնության պաշտպանությունն է։ Մենք ունենք առաքելություն՝ ոչ թե բաժանելու, այլ միավորելու։ Ոչ թե հույսը մարելու, այլ հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու: Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։ Հայաստան, որն առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։ Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական իր ապագայի հարցում։ Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը, ազգային ինքնությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Դաշնակցությունը, որպես ազգային անկախության գաղափարի կրող և իրագործող քաղաքական ուժ, 1918 թվականին կազմակերպեց, համախմբեց ժողովրդին, պաշտպանեց հայրենիքը, ստեղծեց պետականություն։ Այս է մեր առաքելությունը նաև այսօր։ Այո՛, մենք ծանր մարտահրավերների առջև ենք։ Արցախը օկուպացված է, պետականության հիմքերը խարխլված են։ Բայց մենք չենք համակերպվել ու չենք համակերպվելու։ Մեր պատմությունը և հատկապես Մայիսի 28-ը մեզ սովորեցնում է, որ հենց դժվարությունների պահին է բացահայտվում մեր ներքին իրական ուժը։ Որ մենք կարող ենք պարտվել, բայց պարտությունը վախճան չէ, այն հազարամյակների մեր պատմության ընդամենը մեկ էջն է, որը մենք կարող ենք ու պարտավոր ենք շրջել։ Ի վերջո՝ ազգերի ճակատագրերը որոշում են ոչ թե նրանց կրած պարտությունները, այլ դրանից հետո վերականգնվելու կամքը։ Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր այստեղ՝ մեր հիշողությունների և հերոսական հաղթանակների տաճարում, մենք պետք է խոստանանք հաղթել ոչ միայն սահմանին կանգնած թշնամուն, ոչ միայն երկրի դարպասները ներսից թշնամու առաջ բացող դավաճաններին, այլև ամենակարևորը՝ ինքներս մեզ, մեր հուսալքությանը, մեր անվստահությանը, մեր պառակտվածությանը։ Մայր Հայրենիքը, առավել քան երբևէ, ունի այդ հավատքի, այդ ուժի կարիքը։ Այս պայքարում մեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը գերկարևոր է։ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշվելու է առաջիկայում։ Ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր, մենք գիտակցում ենք պահի լրջությունը, պատրաստ ենք այս պայքարում ներդնել մեր ողջ ներուժը։ Այս պայքարում կա հաղթելու մեկ ճանապարհ՝ վերստին վերագտնել Սարդարապատի վճռականությունն ու համախմբումը՝ հանուն մեր պետականության, անկախության և ինքնության պաշտպանության։ Միայն այդ դեպքում մեզ կընդունեն աշխարհում, կհարգեն, հաշվի կնստեն: Ի վերջո Սարդարապատը ապացուցեց, որ գոյության պայքարում վճռականությունը, համախմբվածությունն ու ազգային ինքնագիտակցությունը կարող են հաղթել ցանկացած գերազանցող թշնամու։ Սարդարապատը մեզնից պահանջում է ոչ միայն խոնարհում, այլև՝ պայքար։ Սարդարապատում չզոհվեցին հանուն հիշատակի, զոհվեցին հանուն ապագայի։ Եվ այսօր, այդ ապագան կրկին մերը դարձնելու համար մենք պարտավոր ենք վերականգնել Սարդարապատի ոգին՝ մեր խոսքով, գործով ու պայքարով։ Այո՛, մենք կանգնած ենք քաղաքական Սարդարապատի շեմին, ուրեմն Սարդարապատը միայն հիշողություն չէ, այլև՝ քաղաքական ուղեցույց։ Այսինքն, ժամանակն է, որ Սարդարապատի ոգին դառնա քաղաքական շարժում, ռազմավարություն, հաղթանակի հիմք ներկայում ու ապագայում։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, հիմա մենք այստեղ ենք, հիմա մենք նայում ենք Արարատին, և ես ձեզ ասում եմ՝ Մենք կարո՛ղ ենք: Մենք ժառանգներն ենք նրանց, ովքեր, կանգնելով անհաղթահարելի թվացող փորձությունների առաջ, եղան հաղթողներ։ Մենք կրում ենք Սարդարապատ կերտողների, Արցախն ազատագրողների ժառանգությունը։ Մենք նրանց սերունդներն ենք։ Փառք ու խոնարհում մայիսյան հաղթանակներ, պետականություն կերտող հերոսներին։ Շնորհավո՛ր Մայիսի 28: Այո, մենք կարող ենք և անելու ենք»։


Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

10:42

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47