«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մի քանի օր է՝ քննարկվող ամենաթեժ հարցերից մեկը դարձել է Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքը: Եթե հաշվի առնենք, ըստ մամուլի տեղեկությունների, իշխանականների մասնակցությունը, երևի թե բնական էր նաև հարցադրումը, թե ինչ աղմուկ կբարձրացներ նույն Նիկոլ Փաշինյանը, եթե նման հարսանիք արվեր նախկինում: Մյուս կողմից՝ կային նաև կարծիքներ, թե ՄՀՀ-ն սրբավայր չէ, որ չթույլատրվի այնտեղ հարսանիք անցկացնել: Կային նաև տեսակետներ, որ աշխարհում ընդունված է նման տարածքներում այդպիսի միջոցառումներ անցկացնելը: Մենք փորձեցինք ուսումնասիրել՝ արդյո՞ք իսկապես այլ երկրներում ևս նման բան հնարավոր է: Պարզվում է՝ ոչ միայն հնարավոր է, այլև բավականին «ընդունված» է: Օրինակ՝ աշխարհի ամենահայտնի և նշանակավոր օպերայի և բալետի թատրոններից մեկը՝ Փարիզի Գառնիե օպերան (Գրանդ օպերա) նույնիսկ գնացուցակ ունի այդպիսի միջոցառումների համար: Ըստ այդմ, սրահի վարձակալությունը տատանվում է 50-150 հազար եվրոյի սահմաններում (նայած՝ որ տարածքն է վարձակալվում), բարձրակարգ բանկետի սպասարկումը յուրաքանչյուր անձի համար 150-300 եվրոյի սահմաններում է, ձևավորումը՝ մոտ 20 հազար եվրո և այլն, և այլն: Մի խոսքով, ինչպես ասում են, «փողին մուննաթ»: Հարսանիքներ ու նման այլ խոշոր միջոցառումներ կարելի է անցկացնել նաև հանրահայտ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում: Գները դարձյալ, մեղմ ասած, էժաններից չեն, բնականաբար: Այլ երկրներում ևս համանման «ծառայություններ» են առաջարկվում, դա շատ տարածված է հատկապես մարզադաշտերում. կարևոր պայմանն է, որ այդպիսի միջոցառումները չխանգարեն այդ մարզադաշտերի, թատրոնների բուն գործունեությանը և գրաֆիկին: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01