Հայաստանում պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական գույքն օգտագործում են ոչ արդյունավետ ու մասնակի, հիմա կառավարությունն առաջարկում է նոր կարգավորում, ըստ որի՝ պետական մարմիններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ, իսկ վճարներն ուղղվելու են պետական բյուջե։ Վարձակալության պայմաններում պետական մարմինները ստիպված կլինեն ավելի պատասխանատու կերպով վերաբերվել տարածքների օգտագործմանը։ Նրանք կգիտակցեն, որ այդ տարածքներն ունեն հաշվարկային արժեք, և դա կօգնի խուսափել տարածքների անարդյունավետ կամ չարաշահված օգտագործումից։ «Այսինքն՝ կառավարության շե՞նքն էլ ենք վարձակալությամբ վերցնելու»,- հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչին դրական արձագանք տվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս որոշումը կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական դիտանկյունից։
«Ընդհանրապես, ձրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք, նախ՝ ոչ մի բան բացարձակապես անվճար չէ, կամ այն, ինչ անվճար է, նշանակում է, որ արժեք չունի։ Ցանկացած արդյունքի համար պետք է վճարել, իսկ թե ով է վճարում՝ դա ուրիշ խնդիր է»,- ասաց նա։ Ըստ վարչապետի՝ բարեփոխումը պետք է գնա, հանդիպի պրոբլեմին, որ հասկանան՝ ոնց են պրոբլեմը լուծում։ «Այն, որ մենք նստած ենք այս աթոռների վրա, գին ունի, այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի, եթե չվճարվի, այդ աթոռը կկոտրվի, էլ չենք կարող նստել»,- ասաց Փաշինյանը։
11:18
11:08
10:45
10:21
09:55
09:28
09:13
09:02
16:53
16:30
16:17
15:55
15:47
14:47
14:22
14:21
14:09
14:03
13:45
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33