«Անընդունելի եմ համարում ցանկացած սոցիալական շերտավորումը, որը կարող է առնչություն ունենալ նաև սահմանադրական պարտավորությունների հետ»,-այդ մասին կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով՝ ԶՈւ-ում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները, և այս տեսանկյունից իր մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն: «Նախագիծ չի քննակվել ինձ հետ, նաև ընդհանուր առմամբ հաստատության չի ուղարկվել հավանաբար այն պատճառով, որ այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են ՄԻՊ-ին նախագծեր ուղարկելուն, առաջին հերթին վերաբերում են Կառավարության նախաձեռնություններին: ԱԺ պատգամավորների պարագայում նման պարտականություն չկա: Բայց ես վստահ եմ, որ առաջիկայում հարցի հետ կապված քննարկումներ կունենանք»,-ասաց Մանասյանը: Նա հայտարարեց, որ եթե օրինագիծն ընդունվի, ՄԻՊ գրասենյակն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, և վստահեցրեց, որ գործադիր իշխանության կողմից որևէ միջամտություն չի զգացել իր աշխատանքում։ Անդրադառնալով Աննա Հակոբյանի գրառումներին արձագանքելու վերաբերյալ հարցին՝ Մանասյանն ասաց. «Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա, նաև էթիկայի կանոնների վրա չեն տարածվում իմ լիազորությունները, դրանք այս առումով սահմանափակված են։ Ի տարբերություն ինձ՝ նման ոլորտում լիազորություն ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հետևաբար, կարծում եմ, այս հարցը կարող եք նրանց ուղղել»։
11:18
11:08
10:45
10:21
09:55
09:28
09:13
09:02
16:53
16:30
16:17
15:55
15:47
14:47
14:22
14:21
14:09
14:03
13:45
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33