«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի մտերիմ շրջանակը փորձում է պարզել, թե ով է համարձակվել ի լուր աշխարհի «ներկայացնել» համալսարանում տիրող իրավիճակը: Գյուրջինյանը, փոխանակ փորձի հարթել ստեղծված դրությունը, փնտրում է այն անձանց, որոնք «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով բաց նամակ են փոխանցել ՀՀ վարչապետին ու պատկան մարմիններին՝ ներկայացնելով այն բարքերը, որոնք տիրում են համալսարանում: Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 20-ին ArmLur.am-ը մի բաց նամակ էր հրապարակել, որտեղ նշված էր, որ համալսարանի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը, պրոռեկտորի պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո, վերազանցում է իր պարտականությունները՝ ընդլայնելով ապօրինի գործողությունների շարքը: Մասնավորապես, Դ. Ղազարյանը, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, նույն համալսարանի բազմաթիվ աշխատակիցներից պահանջել է եւ շարունակում է պահանջել կանխիկ գումար, իսկ կանխիկ գումար չունենալու դեպքում` բանկի հավելվածով գումարի փոխանցում: Նշվում էր նաեւ, որ ռեկտորը տեղյակ է տիկնոջ քայլերից: Հավելել էին, որ բուհի ներկայիս ղեկավարությունը՝ ռեկտոր Գյուրջինյանը եւ պրոռեկտորներ Դ. Ղազարյանը եւ Գ. Հակոբյանը, բարձրաձայն ներկայացնելով «տնավարության» դեմ պայքարը, հենց իրենք են «տնավարություն» թույլ տալիս. Գյուրջինյանի եղբայրը ղեկավարում է բուհի ենթակայությամբ գործող հանրակացարանը, ռեկտորի դուստր Աշխեն Գյուրջինյանն անմիջապես անցավ աշխատանքի բուհի միջազգային բաժնում` զբաղեցնելով գլխավոր մասնագետի հաստիքը` համատեղությամբ դասախոսելով նույն բուհում։ Աշխեն Գյուրջինյանի ընկերուհիները նույն բուհում նշանակվեցին աշխատանքի ղեկավար պաշտոններում: «Տնավարության» շարքից են նաեւ գործուղումները. ու հիմա Գյուրջինյանը բոլոր դասախոսներին կասկածում է ու ավելի լարում չհանդարտվող իրավիճակը»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17