Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարղությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անվան գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան, օպտիկական միկրոհամակարգերի լաբորատորիան, առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիան, օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը: Վարչապետին է ներկայացվել նաև ԵՊՀ նորաստեղծ հուշ-պուրակը, որը նվիրված է 44-օրվա պատերազմում զոհված հերոսներին: Վարչապետը ծաղիկիներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիաներում: Վարչապետին ներկայացվել են մանրէների նյութափոխանակության լաբորատորիան, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը, Փորձարարական ախտաբանության և բջջային ազդանշանի փոխանցման գիտական լաբորատորիան: Նշվել է, որ 2022-2024 թվականներին պետական բյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար ձեռք են բերվել շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ: Երևանի պետական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել դասախոսների և ուսանողների հետ, ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01