Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի աշխատանքներին գերազանց է: Այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև Երևանում անցկացվող «Գիտություն՝ հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի շրջանակներում:
«Ասում են, որ հաջողության 80 տոկոսը ձևացնելու մեջ է: Հայաստանի գերազանց մասնակցությամբ այս ծրագրում կցանկանայի ընդգծել, թե ինչն է մեզ համար առանցքային: Հայաստանը մեր ամենահին գործընկերներից է: Մեզ հետ համագործակցությունը սկսվել է շատ վաղուց, դեռ ստեղծման փուլում արդեն իսկ Հայաստանը ներկա էր մեր շարքերում: Ամենևին էլ պարտադիր չէ, որ երկրները լինեն ՆԱՏՕ-ի անդամ, որ արդյունավետ համագործակցեն մեզ հետ, որ օգտակար լինեն Դաշինքին»,- նշեց Ջեյմի Շին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականն ասաց, որ Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր տեսանկյուններից դրական է:
«Մենք ամեն ինչ կանենք՝ աջակցելու ձեզ, զարգացնելու ձեր ուժերը: Մենք ունեցել ենք անցյալի լավ առաջընթաց, բայց չպետք է բավարարվենք սրանով, պիտի մեծ թափով զարգացող առաջընթաց ունենանք ապագայում: Այս տարիներին մենք հասկացել ենք, որ ցանց է պահանջում ցանցին հաղթելու համար: Սա այն դասն է, որ քաղեցինք Աֆղանստանում: Մենք հասկացանք, որ ռազմական բաղադրիչը պարտադիր է, բայց ոչ բավարար: Մի աշխարհում, որտեղ ամեն ինչ շատ արագ է փոխվում, նոր գործիքներ են պետք դիմագրավելու մարտահրավերներին, մենք պետք է փորձենք կանխատեսել, թե որտեղից է գալիս վտանգը»,- մանրամասնեց Շին:
Նա առանձնացրեց նաև հայ զինվորների աշխատանքը Աֆղանստանում և Կոսովոյում. «Մենք մեծապես գնահատում ենք այն, որ Հայաստանը մեզ հետ է Աֆղանստանում, որտեղ 121 զինվոր կա, Կոսովոյում, որտեղ շուրջ 40 հոգի կա: Ձեր զինվորները գերազանց են կատարում իրենց աշխատանքը»։
Վերջում նա նշեց, որ համագործակցության արդյունավետության համար երկու կողմի ակտիվ աշխատանքն է հարկավոր. «Տանգո պարելու համար երկու հոգի է պետք: Այս պիեսում գործընկեր է հարկավոր: Հետևաբար, նաև ձեր ակտիվությունից է կախված համագործակցության խորացման աստիճանը»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55