Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը գրառմամբ տեղեկացրել է, որ վարչական դատարանը կասեցրել է Երևանում կարմիր գծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։ Ավագանու անդամը նշել է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, 5 դատավորների կոլեգիալ որոշմամբ, բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը Երևանի ավագանու 24.12.2024թ. -ի 265-Ն որոշման դեմ, որը սահմանում էր Երևան համայնքում տեղական վճարների 2025թ. -ի դրույքաչափերը։ «Այլ կերպ ասած` դատարանը կասեցրել է Երևանում Ա և Բ գոտիներում կամ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։ Քանի որ 2025 թ -ի համար ընդունված որոշումը դատարանի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ և քանի դեռ Երևանի ավագանին չի ընդունել ավտոկայանատեղիներում կայանման համար սակագնի մասին նոր որոշում, դուք կարող եք կայանել ձեր մեքենան Ա և Բ գոտիներում անվճար և չգնել ոչ մի փաթեթ` ժամայինից մինչև տարեկան»։ Հիշեցնենք, որ «Կարմիր գծերում» կայանման վճարները 13 անգամ թանկացել էր՝ Ա գոտում կայանելը տարեկան 12,000 դրամից դարձավ 160,000 դրամ, իսկ Բ գոտում՝ 12,000 դրամից՝ 24,000։
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47